480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում USAID-ի նախկին աշխատակիցը մեղադրվում է 19 հազար դոլար յուրացնելու մեջ
12:05
21 Փետրվարի 2011

Հայաստանում USAID-ի նախկին աշխատակից, 62-ամյա Մայքլ Հեյզը մեղադրվում է ԱՄՆ կառավարությանը պատկանող ավելի քան 19 հազար դոլար յուրացնելու մեջ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

«Հեյզը յուրացրել է միջոցները՝ հրահանգելով, որպեսզի USAID-ի շահառու հայկական առևտրային բանկը փոխանցեր ԱՄՆ կառավարությանը պարտք միջոցներն իր անձնական հաշվեհամարին», - նշվում է տեղեկատվության մեջ:

2009թ. հունվարին` հանցանքի կատարման ժամանակ, Հեյզը անձնական ծառայությունների պայմանագրով աշխատել է ԱՄՆ USAID -ի հայաստանյան գրասենյակում` որպես ֆինանսական կառավարման հարցերով  պատասխանատու:

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Դալլաս քաղաքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գլխավոր վերստուգիչի գրասենյակի դաշնային գործակալների կողմից Հեյզի ձերբակալման մասին ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղեկացրել է փետրվարի 18-ին:

«ՀՀ-ում ԱՄՆ USAID -ի գրասենյակը և ողջ ԱՄՆ դեսպանությունը լրջորեն են վերաբերվում ԱՄՆ հարկատուների միջոցների տնօրինման մեր պարտավորությանը, և մենք պարտավոր ենք աջակցության միջոցները կիրառել արդյունավետ կերպով` ի շահ Հայաստանի: Մենք չենք հանդուրժում անձնական շահ ստանալու նպատակով պաշտոնական դիրքի չարաշահումը և ուսուցանում ենք մեր աշխատակիցներին բացահայտել կասկածելի գործողությունները և զեկուցել դրանց մասին», - նշվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ-ում ԱՄՆ դեպանատունը մտադիր է խստորեն հետևել իր աշխատանքի անաչառությանը, որն իրականացվում է Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների անունից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։