486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սոցիալական ցանցերի կողմից հեղափոխություն կազմակերպելու մասին խոսելն անհեթեթություն է. փորձագետ
16:22
18 Փետրվարի 2011

Անհեթեթություն է սոցիալական ցանցերի կողմից ինչ-որ երկրում հեղափոխություն կազմակերպելու մասին խոսելը, լինի դա Facebook, Twitter կամ այլ ցոցիալական ցանց, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 

Եգիպտոսում անցկացվող հակակառավարական բողոքի ակցիաների ժամանակ երկրի իշխանություններն արգելափակել են Twitter միկրոբլոկի, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցի ծառայության հասանելիությունը՝ դրանք անվանելով «հակակառավարական տրամադրությունների կատալիզատոր»:
«Facebook-ի կողմից հեղափոխություն անցկացնելը մտացածին առասպել է, դա նույնն է, ինչ ասել, թե հեղափոխությունն իրականացրել է «Պրավդա» թերթը: Սոցիալական ցանցերը միայն խթան են, իսկ իրական պատճառ են հանդիսանում այլ գործոնները»,- ասաց Մարտիրոսյանը:

Այդպիսիների թվում նա նշեց սոցիալական դժգոհությունները, ինչպես նաև մզկիթների և իմամների քարոզչության շուրջ մուսուլմանական աշխարհի ներկայացուցիչների համախմբման հնարավորությունը:

Փորձագետը նշեց, որ արաբական աշխարհի երկրներում հեղափոխական շարժումներում սոցիալական ցանցերը տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների դեր են խաղում՝ պաշտոնական իշխանությունների կողմից տեղեկատվության լռեցման պայմաններում լիարժեք տեղեկատվական հոսք ներկայացնելով:
Քաղաքագետ Հրաչ Գալստյանն իր հերթին նշեց, որ սոցիալական ցանցերն ընդամենը էլեկտրոնային կրողներ են և հեղափոխության «անվանումը» օգտագործելու համար հարմար միջոց են: 

«Արաբական աշխարհի երկրների դեպքում, սոցիալական ցանցերը ընդդիմադիր շարժման ներկայացուցիչների համար որպես կապի միջոց են հանդես եկել, որտեղ «տեղեկատվական ուժը» կենտրոնացել է 2-3 աղբյուրներում, որոնց թվում են «Ալ Ջազիրա»-ն և երկու եգիպտական էնտուզիաստները»,- ասաց Գալստյանը:
Սոցիալական ցանցերը պարբերաբար փակվում են տարբեր երկրներում՝ հեղափոխական տրամադրությունների և ծայրահեղությունների աճի հետ կապված, այսպիսով սոցիալական ցանցերը պարբերաբար փակվում են Չինաստանում, Իրանում, Եգիպտոսում, Թունիսում և այլ երկրներում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։