485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Ռուսաստանի դեմ կխաղա նույն ոգևորությամբ, որքան Սլովակիայի դեմ խաղում. Մխիթարյան
14:34
18 Փետրվարի 2011

Հայ ֆուտբոլիստները մարտի 26-ին Ռուսաստանի դեմ կխաղան նույն ոգևորությամբ, որքան Սլովակիայի դեմ խաղում, «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում նշել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստան-Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում: 2010 թ.-ի հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության է մատնել սլովակներին:

Մխիթարյանի խոսքերով՝ ռուսների հետ խաղը կարևոր է ցանկացած այլ խաղի նման, որի ժամանակ երեք միավոր է խաղարկվում: «Սակայն այն առանցքային համարել չեմ կարող: Մեզ համար մրցակցի անունը նշանակություն չունի: Գարնանը Ռուսաստանի հետ մենք կխաղանք սեփական հարկի տակ և կցանկանայիք այն խաղալ Սլովակիայի հետ հաղթական հանդիպման նման», - նշել է ֆուտբոլիստը:

Նա կարծում է, որ չի կարելի ընկերական հանդիպումների արդյունքներով դատել մրցակցի ուժի մասին (ռուսներն իրանցիների հետ ընկերական խաղում 0:1 հաշվով պարտություն են կրել): «Որտեղի՞ց գիտենք, թե ինչ նպատակներ էր հետապնդում Ադվոկատը (Ռուսաստանի հավաքականի մարզիչ) իրանցիների հետ հանդիպման ժամանակ, հաստատ ոչ «հաղթանակ ամեն գնով»», - ասել է Մխիթարյանը:

«Սակայն մենք խաղում ենք սեփական հարկի տակ և կանենք հնարավոր ամեն ինչ՝ մեր երկրպագուներին ուրախացնելու համար: Կարծում եմ, որ ռուսների դեմ կխաղանք նույն ոգևորությամբ, որքան Սլովակիայի դեմ խաղում», - ընդգծել է նա:

«Հայ ֆուտբոլիստի խոսքերով՝ Ռուսաստանի հավաքականն արդեն կայացած, փորձառու թիմ է՝ հայտնի մարզչի գլխավորությամբ: «Արշավինը, Պոգրեբնյակը, Պավլյուչենկոն, Բիլյալետդինովը, Ակինֆեևը եվրոպական դասի խաղացողներ են, և ավելի գրավիչ է պարտության մատնել նման թիմի», - ասաց նա:

Հայաստանի հավաքականը В խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ լավ հնարավորություն ստանալով դուրս գալ առաջնության եզրափակիչ փուլ: Հայ ֆուտբոլիստները չորս հանդիպումների արդյունքում վաստակել են յոթ միավոր, նույնքան միավոր ունեն խմբում երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիները, ովքեր հայերից առաջ են անցել, քանի որ 0:1 հաշվով պարտության են մատնել նրանց:

В խմբում 9 միավորով միանձնյա առաջատարը Ռուսաստանի հավաքականն է: 2010 թ.-ին անցկացված խաղերի արդյունքով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ և պարտություն է կրել Հայաստանի հավաքականից:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները, Անդորրայի հավաքականը զրո միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բացի այդ, Հայաստանի հավաքականը լավագույնն է խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով՝ 9-4: Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփել են ամենաշատ թվով գնդակներ:

Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Մոսկվայում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։