484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԲՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում դադարեց գոյություն ունենալ որպես կուսակցական սուբյեկտ. թերթ
11:19
18 Փետրվարի 2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եռակողմ կոալիցիոն հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի քաղաքական դաշտում դադարեց գոյություն ունենալ որպես կուսակցական սուբյեկտ, գրում է «Ժամանակ» թերթը:

Հայաստանի երեք կոալիցիոն կուսակցությունները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները, հինգշաբթի հայտարարություն են ստորագրել, որում ոչ միայն նշում են վերջին երեք տարվա ընթացքում իրենց համատեղ գործունեության արդյունավետության մասին, այլև հայտարարում են, որ 2013 թ.-ի ՀՀ նախագահական ընտրություններին կաջակցեն միասնական թեկնածուի՝ ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի:

Թերթի հոդվածի հեղինակը կարծում է, որ եթե կուսակցությունը նախագահական ընտրություններից երկու տարի առաջ հայտարարում է գործող նախագահի թեկնածությանը սատարելու մասին, ապա այդ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին չի կարող ներկայանել իբրև քաղաքական առանձին միավոր:

«Այլ կլիներ իրավիճակը, եթե կուսակցությունն իր որոշման մասին հայտարարեր խորհրդարանական ընտրություններից հետո, թեկուզ հենց հաջորդ իսկ օրը: Բայց երբ ԲՀԿ-ն այդ բանն անում է ընտրություններից մեկ տարի առաջ, այն էլ այն դեպքում, երբ ամիսներ առաջ հայտարարել էր, թե դնելու է խորհրդարանական ընտրություններում 50+1 տոկոս շահելու խնդիր, ապա այդ իսկ պահից Ծառուկյանը դադարում է քաղաքական գործոն լինել», - նշվում է հոդվածում:

Հայաստանի իշխող կոալիցիան ձևավորվել է նախագահական ընտրություններից հետո 2008 թ.-ի մարտին, որոնց արդյունքում հաղթանակ տարավ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Կոալիցիայի կազմում ներառված են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: