484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը աշխարհին դեռ չի ներկայացրել Ղարաբաղի վերաբերյալ հստակ դիրքորոշում՝ ի հակակշիռ Ադրբեջանի. Դեմկուս
17:59
17 Փետրվարի 2011

Հայաստանը մինչև հիմա համաշխարհային հանրությանը չի ներկայացրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը իր տարածքի անբաժանելի մասն է: Սա նրանց տեսակետն է, որը նրանք աշխարհում ամեն կերպ առաջ են տանում: Իսկ Հայաստանը մինչ օրս այս հարցի շուրջ հստակ, հավասարակշիռ դիրքորոշում չի հրապարակել», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի հետ անիմաստ բանավեճի մեջ մտնելու փոխարեն հարկավոր է փաստաթղթով ձևակերպել սեփական դիրքորոշումը:

«Հարկավոր է մշակել և համաշխարհային հանրությանը ներկայացնել դիվանագիտական նոտա, որում հստակ կներկայացվի և կհիմնավորվի Հայաստանի դիրքորոշումն այս հարցում», - ասաց Սարգսյանը:

Դեմկուսի նախագահը նաև հայտարարեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներից, քանի որ այդ սկզբունքների հիման վրա բանակցությունների շարունակությունը կհանգեցնի կործանարար հետևանքների:

2007 թ.-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը:

«Եթե մենք համաձայնագիր ստորագրենք մադրիդյան սկզբունքների հիման վրա, ապա փաստացի կերպով Ղարաբաղը կհանձնենք ադրբեջանցիներին, և գործը հանրաքվեին չի հասնի», - հայտարարեց Սարգսյանը:

Դեմկուսի առաջնորդը նաև նշեց, որ ՀՀ խորհրդանի կողմից ԼՂՀ-ի անկախության մասին բանաձևի ընդունումը ժամանակավրեպ քայլ կլինի, և առաջին հերթին հարկավոր է լուծել հարցը իրավական հարթության վրա:

«Առաջին հերթին հարկավոր է հայտարարել, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս է եկել օրինական ճանապարհով և իրավաբանորեն հիմնավորել այս հայտարարությունը: Իսկ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը պետք է դառնա հաջորդ քայլը», - ասաց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: