481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում գրքի ցուցահանդես է բացվել
16:43
17 Փետրվարի 2011

Երևանյան գրքի վեցերորդ ցուցահանդեսն է բացվել հինգշաբթի Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում։ 

«Այս տարի գրքի ցուցահանդեսի բացումը հատուկ նշանակություն է ձեռք բերել՝ Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու (2012թ.-ին), ինչպես նաև նույն տարում հայկական տպագրության 500-ամյակի տոնակատարության լույսի ներքո։ Մենք հուսով ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել նրան, որ Երևանը արդարացնի 2012թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաքի բարձր կոչումը»,- միջոցառուման ընթացքում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

Ըստ նրա՝ ցուցահանդեսին կմասնակցի շուրջ 30 հայկական հրատարակություն։ Սամուելյանը նաև ընդգծեց, որ միջոցառումների ընթացքում կարելի է 20-25 տոկոս զեղչով գիրք ձեռք բերել։

ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և հույս հայտնեց, որ համայնքի և պետության համատեղ ջանքերով Հայաստանում կհաջողվի գրքի վաճառքի և հրատարակման համար բարենպաստ, շահավետ պայմաններ ստեղծել։

«Հուսով եմ, որ շուտով գրքի վաճառքը Հայաստանում ստորգետնյա անցումներից կտեղափոխվի ժամանակակից խանութներ»,- ասաց նա։

Երևանյան գրքի վեցերորդ ցուցահանդեսի շրջանակներում, որը կտևի փետրվարի 17-19-ը, հետաքրքիր միջոցառումներ են ծրագրված երեք տարեկանից բարձր երեխաների, պատանիների, ինչպես նաև նրանց ծնողների, ուսուցիչների և գրադարանավարների համար։

Կկազմակերպվեն գրողների հետ հանդիպումներ, նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, կլոր սեղաններ, հեքիաթների ընթերցումներ, տիկնիկային և թատերական ներկայացումներ, տպագիր գրականություն նվիրելու արարողություններ։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հրատարակիչների ազգային ասոցիացիայի և Խնկո-Ապոր անվան գրադարանի հետ համատեղ՝ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: