482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ա1+ հեռուստաալիքը դատարանում կբողոքարկի թվային հեռարձակման արտոնագրի տրամադրման մերժումը
16:22
17 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոտի-Արմենիա/. «Մելտեքս» ընկերությունը (Ա1+ ընդդիմադիր հեռուստաալիքի սեփականատեր) մտադիր է դատական կարգով վիճարկել Հեռուստառադիոհեռարձկման ազգային հանձնաժողովի (ՀՌՀԱՀ) կողմից թվային հեռարձակման արտոնագիր ստանալու հեռուստաընկերության դիմումը մերժելու մասին որոշումը, տեղեկացրեց «Մելտեքս» ՓԲԸ-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

ՀՌՀԱՀ-ը 2010 թ.-ի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած նիստի ժամանակ մերժել է հանրապետական ռադիոհաճախականություններով թվային հեռարձակման արտոնագիր ստանալու «Մելտեքս» ընկերության դիմումը՝ հօգուտ «ԱրմՆյուզ» հեռուստաալիքի:

«Մենք մտադիր ենք երկուշաբթի հայց ներկայացնել Հայաստանի վարչական դատարան՝ «Մելտեքս» ՓԲԸ-ի խախտված իրավունքները վերականգնելու նպատակով», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբանը:

Տեր-Եսայանը ՀՌՀԱՀ-ի որոշումը համարեց ոչ օբյեկտիվ՝ նշելով, որ հանձնաժողովը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել «ԱրմՆյուզ» ալիքի նկատմամբ, որը մրցույթում Ա1+-ի մրցակիցն էր՝ նման կերպ ոտնահարելով «Մելտեքս» ընկերության իրավունքները:

Այս կապակցությամբ փաստաբանը մի շարք փաստարկներ ներկայացրեց, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են ՀՌՀԱՀ-ի կանխակալ դիրքորոշումը: Մասնավորապես, Տեր-Եսայանը նշեց, որ նշված դիմումի համաձայն՝ «ԱրմՆյուզի» հեռարձակման ցանցում հայրենական արտադրության ծրագրերի մասնաբաժինը կազմում է 87 տոկոս, «Մելտեքս» ընկերությանը՝ 100 տոկոս:

Բացի այդ, փաստաբանը կասկած հայտնեց «ԱրմՆյուզի» տենդերային փաթեթի այն կետի իսկության կապակցությամբ, որը վերաբերում է հեռուստաալիքի կադրային կազմին, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրներին:

«Մելտեքս» ՓԲԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն իր հերթին հայտարարեց, որ ՀՌՀԱՀ-ը՝  հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի գլխվորությամբ, պետք է կանգնի դատարանի առաջ և պատասխան տա իր «փնթի» աշխատանքի համար:

Մովսեսյանը նաև ընդգծեց, որ Ա1+ հեռուստաալիքի նկատմամբ անարդար վերաբերմունք է ցուցաբերվել, և եթե հաշվի առնենք ֆինանսական տեսակետը, ապա «ԱրմՆյուզ» հեռուստաալիքը ներկայացրել է ընդամենը մեկ ֆինանսական փաստաթուղթ, իսկ Ա1+-ը՝ վեց փաստաթուղթ, որոնցից մեկը հանձնաժողովն անվավեր է ճանաչել վրիպակի պատճառով:

2002 թ.-ին ՀՌՀԱՀ-ը «Շարմ» ընկերությանը հաղթող է ճանաչել 37-րդ դեցիմետրային ալիքի հեռարձակման իրավունքի մրցույթում, ինչի հետևանքով Ա1+ ընդդիմադիր հեռուստաընկերությունը, որը հինգ տարվա ընթացքում հեռարձակում էր իրականացնում այդ հաճախականության վրա, զրկվեց եթերից, ինչը ընդդիմության շրջանում դժգոհության ալիքի պատճառ դարձավ:

2008 թ.-ի հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց «Մելտեքս» ընկերության և նրա ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի հայցը ընդդեմ Հայաստանի: Եվրոպական դատարանը վճռեց, որ Ա1+-ին եթերից զրկելով՝ խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը (խոսքի ազատություն) և պարտադրել է երկրի կառավարությունը վճարել 30 հազար եվրո փոխհատուցում:

Թվային հեռարձակմանն անցնելու օրենքի համաձայն՝ Հայաստանում կստեղծվի թվային հեռարձակման ցանց, մասնավորապես Երևանում կգործի 18 հեռուստաալիք և 12 ռադիոկայան, իսկ հանրապետության մարզերում՝ 9 հեռուստաալիք և 4 ռադիոկայան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: