483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կրոնական թեմայով արծաթե հուշադրամներ են թողարկվել
15:53
17 Փետրվարի 2011

ՀՀ կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է չորս արծաթե հուշադրամ:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից, թողարկվել են «Ավետում», «Մոգերի երկրպագությունը», «Համբարձում» և «Մուտք Երուսաղեմ» անվանումով հուշադրամները:

Ամեն կատեգորիայում թողարկվել է 6-հազարական հուշադրամ՝ ամեն մեկը 1000 դրամ անվանական արժեքով:

Հուշադրամներից յուրաքանչյուրը խորհրդանշում է հայկական մանրանկարչությունում ավետարանական որևէ տեսարան:

Հայկական մանրանկարներում Ավետման տեսարանը հիմնականում ներկայացվում է Աստծո պատգամաբեր Գաբրիել հրեշտակապետի և Մարիամ Աստվածածնի պատկերներով:

«Մոգերի երկրպագություն» հուշադրամը խորհրդանշում է Մարիամի և իր որդու առջև Մոգերի ծնկի իջնելը: Երբ Հիսուս Քրիստոսը ծնվում է Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, նրա աստղը հայտնվում է արևելքում, և մոգերը` առաջնորդվելով աստղով, գալիս են այնտեղ, ուր մանուկն է: Տեսնելով մանկանը իր մոր` Մարիամի հետ` նրանք ծնկի են գալիս, երկրպագում նրան ու նվիրում ոսկի, կնդրուկ և զմուռս:

«Հարություն» հուշադրամի վրա Հիսուս Քրիստոսը պատկերվում է ձվածիր փառապսակի մեջ. աջով նա օրհնում է աշակերտներին, ձախ ձեռքում պահում է գիրք կամ գալարափաթեթ: Երկու կամ չորս հրեշտակներ դեպի երկինք են տանում փառապսակը:  Համբարձումով նշանավորվում է Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության փառավոր ավարտը:

«Մուտք Երուսաղեմ» տոնը համընկնում է գարնան գալու և բնության արթնանալու հետ: Զատկից մեկ շաբաթ առաջ Հիսուս Քրիստոսը իր աշակերտների ուղեկցությամբ հանդիսավոր մուտք է գործում Երուսաղեմ: Հայկական մանրանկարներում այս տեսարանը պատկերվում է ավանակի վրա նստած, քաղաքին մոտեցող Քրիստոսին` օրհնող աջը բարձրացրած: Նրան հետևում են աշակերտները, իսկ առջևում Երուսաղեմի բնակիչներն են, որոնք հագուստներ ու ճյուղեր են նետում ճանապարհին:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։