481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հասարակությունը մտահոգված է հոգեորսության խնդրով. արդարադատության նախարար
15:02
17 Փետրվարի 2011

Հոգեորսության խնդիրը ժամանակակից հայ հասարակությունում մտահոգություն է առաջացնում կրոնի և դավանանքի ազատության հարցերում, հինգշաբթի ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ 

«Դրանցից գլխավորը հոգեորսության խնդիրն է, որը հայ հասարակության կողմից ընկալվում է որպես բացասական երևույթ»,- ասաց նախարարը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումների կատարման քննարկման ընթացքում։

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների կատարման օրինագծերը (1997 թ.) 2010 թվականի նոյեմբերին ներկայացվել են ԵԽ Վենետիկյան հանձնաժողով՝ փորձագիտական գնահատականի համար և բավականին քննադատական արձագանքներ են ստացել։

Թովմասյանը նշեց, որ հասարակության մեջ բուռն քննարկումներ է առաջացնում նաև երեխաների կրոնական կրթության հարցը դպրոցներում։ «Երեխաների կրթության իրավունքը, ըստ էության, ծնողների իրավունքն է, և պետությունը պարտավոր է հարգել այդ փաստը։ Այսինքն, ծնողներն իրավունք ունեն որոշելու, թե ինչ կրթություն պետք է ստանան իրենց երեխաները»,- ասաց նա։

Կարևոր այլ կողմերի թվում նա նշեց կրոնական կազմակերպությունների ստեղծման և գրանցման ընթացակարգերի մշակումը։

Նախարարը պատրաստակամություն հայտնեց հաշվի առնել Վենետիկյան հանձնաժողովի փորձագետների կարծիքն օրենքում լրացումների կատարելիս՝ նշելով, որ տվյալ աշխատանքների ավարտից հետո նախարարությունը մտադիր է փաստաթուղթը ներկայացնել հանձնաժողովի փորձագետներին՝ վերջնական գնահատականի համար։

Նա ավելացրեց, որ ժամանակակից աշխարհում կրոնի և հավատի ազատությունը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից է։ «Կրոնի և հավատի ազատության հարցն անդրադառնում է հասարակության գրեթե բոլոր անդամներին՝ անկախ այն հանգամանքից, թե մարդը հավատացյա՞լ է, աթեի՞ստ է, թե­՞ կրավորական վերաբերմունք ունի կրոնի նկատմամբ»,- ասաց Թովմասյանը։

Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը նշեց, որ այսօրվա միջոցառումն անհրաժշտ պլատֆորմ կդառնա Հայաստանի կառավարության և տարբեր կազմակերպությունների համար «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների ավելի մանրամասն քննարկման հարցում։

«Խղճի ազատության հարցերն առանձին տեղ են զբաղեցնում ԵԱՀԿ օրակարգում, քանի որ այդ հարցերը բոլոր սկզբունքներով կապված են միջազգային անվտանգության հետ»,- ասաց Կապինոսը։

 «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների կատարման քննարկմանը նվիրված կլոր սեղանը կազմակերպվել էր ԵԱՀԿ օժանդակությամբ և անցկացվում էր Միջդավանաբանական ներդաշնակության համաշխարհային շաբաթվա շրջանակներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: