487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-3
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը Հայաստանի հետ սահմանների ընդհանուր կառավարման հույս ունի. Գիլաուրի
16:55
16 Փետրվարի 2011

Վրացական կառավարության ղեկավար Նիկա Գիլաուրին հույս ունի, որ  Հայաստանի հետ սահմանների ընդհանուր կառավարման կարգ կներդրվի։

«Ինչ վերաբերում է սահմանների ընդհանուր կառավարմանը, ապա քաղաքական համագործակցությունն արդեն հաստատված է, մենք պետք է այդ հարցերի շուրջ աշխատենք։ Այդ հարցը մի քանի բաղադրիչներից է բաղկացած, մեր աշխատանքային խմբերն արդեն աշխատում են դրանց վրա։ Անցած տարվա հունիսի 1-ից մեզ մոտ Թուրքիայի հետ արդեն սահմանների ընդհանուր կառավարման փորձ է գործում և հուսով եմ, որ այդ հարցը կկարգավորվի Հայաստանի և Վրաստանի միջև»,- չորեքշաբթի իր հայ գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց Գիլաուրին։

Գիլաուրին նշեց, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են իրենց հետաքրքրող բոլոր թեմաները, առկա խնդիրները, տնտեսական հարցերը, մաքսային կետերի ընդհանուր համատեղ կառավարման հեռանկարները։
Ըստ նրա, կողմերը վերանայել են գնաճի դեմ պայքարի հարցը, որը կարևոր և գլոբալ նշանակություն ունի։ Գիլաուրին նշեց, որ Հայաստանը և Վրաստանը շատ ընդհանուր ծրագրեր ունեն, և երկրներին հետաքրքիր է միմյանց փորձը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին հիշեցրեց, որ 2011թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում ավտոքաղաքացիական պարտադիր պայմանագրի ապահովագրման ինստիտուտ է ներդրվել, որի համաձայն վրացական մեքենաները, սահմանն անցնելու դեպքում, պետք է ապահովական պոլիսներ ձեռք բերեն։ Նա նաև հիշեցրեց, որ Վրաստանում հունվարի 1-ից ներդրվել է բեռնատար մեքենաների համար ճանապարհների պահպանման վճարը։

«Մենք պայմանավորվեցինք վարչապետի հետ, որ այդ գործողությունները պետք է իրականացվեն այնպես, որ մեր տնտեսական սյուբեկտների համար նվազագույնի հասցնենք անհարմարավետությունները, ինչպես նաև պահպանենք ֆինանսական ծախսերի պարիտետը»,- հայտնեց հայ վարչապետը։

Սարգսյանը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ նրա, վրացի գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են այն հարցերը, որոնք գտնվում են հայ-վրացական համագործակցության օրակարգում և համաձայնագրեր են ձեռք բերվել միասնական մաքսային կետերի համակարգի ձևավորման, ճանապարհային շինարարության, հայ-վրացական սահմանը ավտոտրանսպորտով հատելու վերաբերյալ։

Սարգսյանն ավելացրեց, որ կողմերը քննարկել են նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ, գնաճի դեմ պայքարի հարցեր և այդ խնդրի որոշման շուրջ փորձի փոխանակում են կատարել։ Ըստ հայկական կառավարության նախագահի, կողմերը քննարկել են ՀՀ և Վրաստանի նախագահներ՝ Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սահակաշվիլու միջև պայմանավորվածությունների իրականացման հարցերը, որոնք ձեռք են բերվել հունվարի 22-23-ը Սահակաշվիլու՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: