486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԿԳ նախարարը սխալ է համարում 5 տարեկանից երեխաներին դպրոց ուղարկելը
16:28
16 Փետրվարի 2011

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սխալ է համարում երեխաներին հինգ տարեկանից դպրոց ուղարկելը:

«Ես հիմա չեմ տեսնում հնգամյա երեխաների կրթության հնարավորություններ և հեռանկարներ»,- չորեքշաբթի խորհրդարանում 2011-2015թթ. կրթության զարգացման ծրագրի ներկայացման ընթացքում ասաց Աշոտյանը:
Ինչպես նշեց նախարարը, Հայաստանում կրթական 12-ամյա համակարգին անցնելիս դիտարկվում էր նաև մեկ այլ տարբերակ՝ անցում 1+11 սխեմայի, երբ մանկապարտեզում ուսուցման մեկ տարին համարվում է նախապատրաստական դասարան, ինչից հետո երեխաներն անցնում են կրթական 11-ամյա համակարգի:

Սակայն, նրա խոսքերով, այդ հարցը մոտ ապագայի հարց չէ, քանի որ այսօր ոչ բոլոր երեխաներն են ընդգրկված մանկապարտեզներում և նախադպրոցական այլ հաստատություններում, ինչպես նաև գոյություն ունի համայնքների մոտ մեկ երրորդ մաս, որտեղ նմանատիպ հաստատությունները բացակայում են:

«2011-2015թթ. Հայաստանի կրթության զարգացման ծրագրի համաձայն, նախատեսվում է մինչև 2015 թվականը մանկապարտեզներում և նախադպրոցական այլ հաստատություններում ներգրավված նախադպրոցական տարիքի երեխաների թիվը հասցնել մինչև 90 տոկոսի»,- ասաց Աշոտյանը:
Ինչպես նշեց նախարարը, նախքան նախադպրոցական հաստատություններում երեխաների ներգրավման և նմանատիպ կառույցների առկայության հարցի լուծումը ժամանակավրեպ և անիմաստ է խոսել հինգ տարեկան հասակից հանրակրթության մասին:
Հայաստանում գրանցված է 1745 հանրակրթական դպրոց: Դպրոցական կրթությունը Հայաստանում իրականացվում է վեց տարեկանից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: