478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մանկավարժական կրթական համակարգը պետք է բարեփոխվի. նախարար
16:06
16 Փետրվարի 2011

Հայաստանի մանկավարժական կրթության համակարգը պետք է բարեփոխվի՝ եվրոպական չափանիշներին և ժամանակակից պահանջներին համապատասխան, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նախարարը նշեց, որ բարեփոխումներն անհրաժեշտ է արագ սկսել, այլապես հետագայում երկիրը խնդիրներ կունենա ոչ միայն մանկավարժական կրթության, այլ նաև ընդհանուր առմամբ հանրակրթական համակարգի ոլորտում։
Ըստ նրա, մասնավորապես հիմնական խնդիրներից մեկը դիմորդների չհիմնավորված ընտրությունն է, ովքեր մանկավարժական համալսարան են դիմում, քանի որ այլ բուհերի ընդունելությունը ձախողվել է։
«Մանկավարժ պետք է աշխատեն նրանք, ովքեր ի սկզբանե ցանկանում են մանկավարժ դառնալ, ով սիրում է դպրոցը, լավ մասնագետ է, քանի որ դպրոցի աշխատանքը ոչ միայն դասավանդման հմտություններն են, այլ նաև անհրաժեշտ է լիովին իմանալ սեփական առարկան»,- ասաց Աշոտյանը։

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր հերթին համաձայնել է նախարարի մոտեցումների հետ՝ մանկավարժական բուհ ընդունվելու ժամանակ դիմորդների մոտ մոտիվացիայի բացակայության հարցում։

«Դիմորդների որակյալ ընդունելության ապահովման հարցը գլոբալ հարց է, որը կապված է ոչ միայն Մանկավարժական համալսարանի կամ կրթական համակարգի հետ։ Այն պայմանավորված է ուսուցչի, նրա դերի հանդեպ հասարակության մոտեցումներով»,- ասաց Միրզախանյանը՝ ավելացնելով, որ ուսուցիչը պետք է պատշաճ աշխատավարձ ստանա, իր կարգավիճակին համապատասխան  կենցաղային պայմաններ ունենա։
Միաժամանակ նա նշեց կրթական համակարգի՝ որակապես նոր մակարդակի անցնելու անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ համալսարանն արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել, մասնավորապես, երկրի լավագույն դասախոսական կադրերի ներգրավման վերաբերյալ։

«Դրան անպայման կհետևի մեր շրջանավարտների նոր որակն ու արժեհամակարգը, ինչը որոշակի ժամանակ կպահանջի և վստահ եմ, որ մենք կհասնենք անհրաժեշտ արդյունքին»,- ասաց Միրզախանյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: