487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Արևմուտքը փորձում է Ադրբեջանի միջոցով լուծել Իրանի հետ ունեցած խնդիրները. փորձագետ
14:44
16 Փետրվարի 2011

Արևմուտքը փորձում է Ադրբեջանի միջոցով լուծել Իրանի հետ ունեցած իր խնդիրները, կարծում է փորձագետ, իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

«Իրանի հետ կապված հարցերում գոյություն ունի արտաքին գործոն՝ Իրանի հետ խնդիրներ ունեցող արևմտյան երկրները փորձում են լուծել դրանք Ադրբեջանի միջոցով՝ օգտագործելով նրա պաշարները և երկրում ստեղծելով ներքին լարվածություն... Ինձ թվում է, որ Ադրբեջանում կան գիտակից մարդիկ, ովքեր հասկանում են, որ ադրբեջանական պաշարները չեն բավարարի նպատակին հասնելու համար»,  - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաղդասարյանը:

Փորձագետի խոսքերով՝ Ադրբեջանում ներկա հակաիրանական հիսթերիայի հիմնական պատճառը թրքալեզու իրանցիների խնդիրն է: Ինչպես նշեց Բաղդասարյանը, «հիսթերիա» տերմինն այս համատեքստում չափազանց ճիշտ է ընտրված, քանի որ այս գործընթացը սկսվել է վաղուց և ակտիվացել է՝ միայն վերջերս հասնելով պաշտոնական մակարդակի: Փորձագետը հիշեցրել է, որ ադրբեջանական հիսթերիան սկսվել է դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հետո, երբ «ողջ աշխարհի ադրբեջանցիների համախմբան օրը» նա իրեն համարեց աշխարհի բոլոր ադրբեջանցիների նախագահ՝ նկատի ունենալով նաև թրքալեզու իրանցիներին:

Բաղդասարյանը հիշեցրել է, որ Իրանը փոխնախագահի մակարդակով կոչ է արել ադրբեջանական կողմին իրատեսորեն տեսնել իրերը: Սակայն այժմ, ինչպես նշեց փորձագետը, Ադրբեջանի խորհրդարանում հնչում են հակաիրանական հայտարարություններ այն մասին, թե Իրանն օգնում է Հայաստանին այն դեպքում, երբ Ադրբեջանը, շրջափակման մեջ պահելով Հայաստանին, փորձում է լուծել ղարաբաղյան հարցը:

«Մենք հաճախ բախվում ենք «ադրբեջանցի ազգ» հասկացության հետ, սակայն դա սխալ է, ինչի մասին հայտարարում է նաև իրանական կողմը: Գոյություն ունի Ադրբեջան, որտեղ բնակվում է 10-15 ազգ, և «ադրբեջանցի» հասկացությունն ավելի շատ վերաբերում է քաղաքացիությանը, այլ ոչ թե ազգությանը», - ասաց Բաղդասարյանը:

Նա նաև հիշեցրեց, որ Իրանը նշում է, որ 30-35 միլիոն թրքալեզու իրանցիները, որոնց ադրբեջանական կողմն ադրբեջանցի է համարում, որևէ կերպ չեն կարող միանալ 9-միլիոնանոց Ադրբեջանին:

«Համաշխարհային պրակտիկայում այսպես չի լինում, լինում է հակառակը: Իրանը նշում է, որ եթե ադրբեջանցիները ընդհանուր Ադրբեջան են ցանկանում, ապա նրանք պետք է միանան Իրանին», - նշել է իրանագետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: