483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում եվրաինտեգրման գործընթացը պետք է հասարակական աջակցություն ստանա. AEPLAC ղեկավար
14:23
16 Փետրվարի 2011

Հայաստանում եվրաինտեգրման գործընթացը չի կարող հաջող լինել առանց հասարակական աջակցության, կարծում է Տնտեսական քաղաքականության և իրավունքի հարցերի հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնի (AEPLAC) ղեկավար Ալեքսեյ Սեկարյովը։

«Հայաստանը մտել է եվրաինտեգրման ճանապարհ, և ԵՄ հետ հարաբերությունների զարգացման գործընթացում առաջընթաց է նկատվում։ Սակայն հայ հասարակությունը ոչ բավարար է տեղեկացված այդ գործընթացների մասին և մեծ մասամբ բացասաբար է դրանք ընկալում։ Իսկ առանց հասարակական աջակցության Հայաստանի ինտեգրումը եվրոպական հանրություն անհնար է»,- չորեքշաբթի Երևանի պետական լեզվաբանական համալսարանում «ԶԼՄ-ների դերը եվրաինտեգրման գործընթացում» նոր առարկայի ներդրմանը նվիրված միջոցառման ընթացքում ասաց Սեկարյովը։

Ըստ նրա՝ հասարակության իրազեկության մակարդակը բարձրացնելու համար, առաջին հերթին անհրաժեշտ է որակյալ լրագրողների պատրաստում՝ ավելացնելով, որ միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար ԵՊԼՀ-ում «ԶԼՄ-ների դերը եվրաինտեգրման գործընթացում» նոր առարկայի ներգդրումը կնպաստի տվյալ գործընթացին։
 
Սեկարյովը նշեց, որ առարկայի դասավանդման ընթացքում ուսանողները կծանոթանան Եվրամիության կառուցվածքին և պատմությանը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման պատմությանը, ինչպես նաև եվրոպական ԶԼՄ-ների աշխատանքի մեխանիզմներին։

«Մենք ծրագրում ենք վարպետության դասեր անցկացնել եվրոպացի մասնագետների մասնակցությամբ։ Մասնավորապես՝ էստոնացի լրագրողները կպատմեն ԶԼՄ-ների աշխատանքի առաջընթացի մասին, որին իրենց երկրում են հասել»,- ասաց նա։

AEPLAC-ի ղեկավարը հույս հայտնեց, որ տվյալ առարկայի դասավանդումը թույլ կտա երիտասարդ լրագրողներին ավելի շատ իմանալ եվրաինտեգրման գործընթացի առավելությունների և հնարավորությունների մասին և հետագայում՝ պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում, տարածել այդ գիտելիքները հասարակության մեջ։

«ԶԼՄ-ների դերը եվրաինտեգրման գործընթացում» նոր առարկան փետրվարի 16-ից դասավանդվում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար։

Առարկայի դասավանդման ծրագրին աջակցություն է ցուցաբերում Տնտեսական քաղաքականության և իրավունքի հարցերի հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնը (AEPLAC)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: