480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկ ամսվա ընթացքում վարորդների 90 տոկոսը ձեռք է բերել ԱՊՊԱ պոլիս, ինչը բացառիկ է Եվրոպայի համար. «Ռոսգոսստրախ» ԸԽ փոխնախագահ
14:10
16 Փետրվարի 2011

Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրման մեկ ամսվա ընթացքում պոլիս է ձեռք բերել ավտոսեփականատերերի շուրջ 90 տոկոսը, ինչը բացառիկ երևույթ է Եվրոպայի համար, ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետերերի խորհրդի անդամ, Հայաստանի հարցերով համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը:

Հայաստանում ԱՊՊԱ ինստիտուտը ներդրվել է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

«Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված է շուրջ 420 հազար տրանսպորտային միջոց, և մեր գնահատականներով՝ չի շահագործվում շուրջ 20-25 հազար ավտոմեքենա: Այսպիսով կարելի է նշել, որ ապահովագրվել է տրանսպորտային միջոցների շուրջ 90 տոկոսը», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասբեկյանը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ Ռուսաստանում ավտոմեքենաների սեփականատերերի շուրջ 92 տոկոսը ԱՊՊԱ է ձեռք բերել մեկ տարվա ընթացքում:

Փոխնախագահի կարծիքով՝ «Հայաստանում ավտոսեփականատերերը շատ կազմակերպված սոցիում են, և նրանք շատ արագ իրականացրեցին օրենքի պահանջը»:

«Դա կարևոր է, քանի որ այն լիովին փոխում է երկրում ապահովագրության պատկերը», - ասաց Մինասբեկյանն՝ ավելացնելով, որ ֆինանսական շուկան, որի զգալի մասը ապահովագրությունն է, որոշում է պետության քաղաքակիրթ լինելու մակարդակը:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունն առաջատարն է Հայաստանի ԱՊՊԱ շուկայում, ընկերությանն է պատկանում շուկայի ավելի քան 36 տոկոսը:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության կողմից այսօրվա դրությամբ գրացնված ԱՊՊԱ պոլիսներով ապահովագրական կարգավորված դեպքերի թիվը 350 է: Փաստացի վճարումների ծավալը կազմել է շուրջ 55 միլիոն դրամ (շուրջ 150,5 միլիոն դոլար):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։