480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը ԳԱԱ-ի հետ համագործակցության համաձայնագիր կստորագրի
12:51
16 Փետրվարի 2011

Հինգշաբթի Երևանում Համագործակցության համաձայնագիր կստորագրվի Հայաստանում Ռոսսոտրուդնիչվեստվոյի ներկայացուցչության և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջև, հաղորդում է Ռոսսոտրուդնիչվեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

«Գիտական և հումանիտար ոլորտներում կողմերի փոխգործակցությունը կանոնակարգող համաձայնագիրն ուղղված է գիտատեխնիկական, նորարարական, տեղեկատվական և մշակութային  ռուս-հայկական միջպետական համագործակցության, երկու երկրների երիտասարդության գիտակրթական նախաձեռնողականության խթանմանը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ըստ համաձայնագրի՝ Ակադեմիան և Ռոսսոտրուդնիչվեստվոյի ներկայացուցչությունը փոխադարձ տեղեկատվական օգնություն կցուցաբերեն համատեղ նորարարական և գիտակրթական նախագծերին և ծրագրերին, Նորարարական համագործակցության ռուս-հայկական կենտրոնի գործունեության զարգացմանը, կաջակցեն կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, գիտական, գործարար և ստեղծագործական շրջանակների, հասարակական միավորումների հետ գործընկերային կապերի, գործնական շփումների հաստատմանը:

Մշտական փոխգործակցության շրջանակներում կկազմակերպվեն գիտաժողովներ, սիմպոզիումներ, միջազգային ցուցահանդեսներ, գիտական հանդիպումներ, փառատոններ: Հատուկ ուշադրության կարժանանա Ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի հետ համագործակցությունը, երիտասարդ նորարարների մրցույթների, թրեյնինգ-դասընթացների անցկացումը, ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների կանոնավոր հանդիպումների կազմակերպումը:

«Համաձայնագիրը կնպաստի համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացմանը, մասնավորապես այն կնպաստի դեպի տիեզերք մարդու (Յուրի Գագարին) առաջին թռիչքի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքի անցկացմանը», - նշվում է տեղեկատվության մեջ:

1961 թ.-ի ապրիլի 12-ին Գագարինի կողմից դեպի տիեզերք առաջին թռիչքին նվիրված կլինեն ՀՀ ԳԱԱ-ի հատուկ գիտական նստաշրջանը, տիեզերագնացությանը նվիրված դպրոցական և բուհական դասընթացները, շարադրությունների, նկարների և պաստառների, բանաստեղծությունների մրցույթները, կինոփառատոնները:

Փետրվարին Երևանում գտնվող Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, ինչպես նաև երկրի մի շարք թանգարաններում կբացվեն հոբելյանական ցուցահանդեսներ: Զբոսաշրջության ռուսական միջազգային ակադեմիայի մասնաճյուղում՝ Զբոսաշրջության հայկական ինստիտուտում, տարվա ընթացքում Յուրի Գագարինին նվիրված ցուցահանդեսի հիման վրա դպրոցականների, երիտասարդների, զբոսաշրջիկների համար կկազմակերպվեն հանդիպումներ աշխարհահռչակ հայ գիտնականների և տիեզերագնացության ոլորտի մասնագետների համար:

Բյուրականի Վ.Ա. Համբարձումյանի անվան աստղաֆիզիկական աստղադիտարանի բազայի հիման վրա ծրագրվում է անցկացնել «Բյուրականի վառ աստղերի տակ» ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և ուսանողների միջազգային գագարինյան հանդիպում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։