484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք իրավապաշտպանը Հայաստանում մրցանակ է ստացել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված պայքարի համար
18:03
15 Փետրվարի 2011

Թուրք իրավապաշտպան և հրատարակիչ Ռագիբ Զարաքօղլուն արժանացել է առաջին հայ գրահրատարակիչ Հակոբ Մեղապարտի մեդալի՝ 1915 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեմ պայքարում ներդրում կատարելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Մեդալը հանձնվել է երեքշաբթի Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին: Մենք՝ Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպաններս, որևէ կասկած չունենք, որ 1915 թ.-ին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը կարելի է որակել որպես «ցեղասպանություն»», - երեքշաբթի հայտարարեց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Թուրք իրավապաշտպանը նվիրեց այս մրցանակը մարդու իրավունքների խախտումների և Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակման դեմ պայքարում զոհված բոլոր ընկերներին:

Զարաքօղլուն նշեց նաև, որ իրեն և իր գործընկերներին հաջողվել է հասնել թուրքերենով Հայոց ցեղասպանության մասին պատմող օտարերկրյա հեղինակների մի քանի գրքերի հրատարակմանը, որոնցից առաջինը դարձավ 1994 թ.-ին հրատարակված ֆրանսիացի պատմաբան Իվ Տեռնոնի գիրքը:

««Բելգե» անունը կրող իմ տպարանը ենթարկվել է գնդակոծման, մի քանի անգամ մենք ստիպված էինք վերականգնել այն բառացիորեն մոխրից, սակայն արդյունքն արժեր մեր ջանքերին», - ընդգծեց Զարաքօղլուն:

Նրա խոսքերով՝ Թուրքիայում դեռ չկա Օմբուդսմենի ինստիտուտ, սակայն գոյություն ունի Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություն, որի հիմնադիրներից մեկը հենց ինքն է:

«Մեր կազմակերպությունում աշխատում է 30 հազար մարդ, մենք  ողջ Թուրքիայի տարածքում ունենք 28 բաժանմունք և ամեն տարի ապրիլի 24-ին հանդես ենք գալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ», - հայտարարեց Զարաքօղլուն:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։