484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ժողովրդական կուսակցությունը Հայաստանի իշխանություններին սպառնում է «կարմիր քարտով»
17:05
15 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ժողովրդական կուսակցությունը սպառնում է Հայաստանի իշխանություններին «կարմիր քարտ» ցույց տալ մի շարք հասարակական պահանջների չկատարման դեպքում, որոնք հրապարակվել են Երևանի կենտրոնում կազմակերպված «բացօթյա ժողովրդական կոնֆերանսի» ընթացքում:

«Եթե մինչև փետրվարի 28-ը մեր պահանջները չկատարվեն, ապա մենք իշխանություններին կարմիր քարտ ցույց կտանք», - հայտարարել է ԺԿ-ի առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ դիմելով Մատենադարանի շենքի առջև հավաքված ցուցարարներին:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Կարապետյանը նշել է, որ այդ դեպքում կուսակցությունը կդիմի ժողովրդին իշխանություններին անվստահության քվե ներկայացնելու և երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ պահանջելու կոչով:

Հասարակական պահանջները հրապարակել է Ժողովրդական կուսակցության մամուլի քարտուղար Մանվել Մարգարյանը՝ նշելով, որ այսօր ցուցակը կփոխանցվի նախագահի աշխատակազմին:

Կուսակցությունը, մասնավորապես, պահանջում է բացառել Ադրբեջանին Ղարաբաղի հանձնումը, թույլ չտալ արևմտյան խաղաղարար ուժերի մուտքը տարածաշրջան, պետական մակարդակով պաշտպանել ջավախահայերի իրավունքները:

Տնտեսական պահանջներն են երկրում վերականգնել սոցիալական արդարությունը, ապահովել նվազագույն աշխատավարձի զգալի բարձրացում, բացառել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, հասարակական տրանսպորտի սակագների ավելացումը, կանխել անհիմն գնաճը:

Որոշ տվյալների համաձայն՝ «բացօթյա ժողովրդական կոնֆերանսին» մասնակցում էր մի քանի հարյուր մարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։