484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ամփոփվել են «Կանաչ երկրագունդ 2010» մանկական ֆորումի արդյունքները
15:43
15 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Կանաչ երկրագունդ 2010» մանկական բնապահպանական միջազգային VIII ֆորումի դափնեկիրներին և մասնակիցներին նախօրեին ընդունել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչությունում, հաղորդում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

«Կանաչ երկրագունդ 2010» ֆորումի հայաստանյան դափնեկիրներն են Ստեփանավան քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Անանիա Շիրակացու ճեմարանի սաները, ինչպես նաև Երևան քաղաքի «Ղողանջ» մանկական կենտրոնի ներկայացուցիչները:

«Գիտափորձ տիեզերքում» անվանակարգում հաղթել է Ռոբերտ Եղիկյանը, «Կանաչ երկրագունդը երեխաների աչքերով» մրցույթում՝ Լուսինե Աչոյանը, Մոնիկա Վարդինյանը, Լուսինե Գալումյանը, Նորա Գրիգորյանը, Աննա Կիրակոսյանը, Մարուսյա Մանասյանը, Մանանա Մանուկյանը, Մանե Մեսրոպյանը, Սյուզան Մկրտչյանը, Լիլի Փինաջյանը, Լիա Պողոսյանը, Ազատ Սաֆարյանը, լուսանկարների մրցույթում հաղթել են Տիգրան Ասլանյանը, Հենրիկ Դավթյանը, Անի Բեզջյանը, Սեդա Մանուչարյանը, Ռոբերտ Եղիկյանը:

«Դարերի ավանդույթների բազմազանությունը» բնական նյութերից իրերի պատրաստման մրցույթում հաղթել է «Հմուտ ձեռքեր» խմբակը, իսկ թատերական և բանահյուսական համույթների շրջանում անցկացվող «Բնություն, մշակույթ, էկոլոգիա» մրցույթում հաղթել են Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի ստեղծագործական կոլեկտիվները, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի պարային և թատերական ստուդիաները:

«Անտառի կյանքը և մարդկանց ճակատագիրը» գրական հրատարակությունների մրցույթում մրցանակային տեղեր են զբաղեցրել Արմեն Մանուշակյանը, Հայկ Նավասարդյանը, Տաթևիկ Մկրտչյանը և Քրիստինե Մովսիսյանը, իսկ «Բնությունն անգին գանձ է, մեկը՝ բոլորի համար»  սոցիալական նշանակություն ունեցող հետազոտական աշխատանքների մրցույթում հաղթել է Հայկ Հարությունյանը:

Հանդիպմանը մասնակցել են Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Վլադիմիր Զյուրյուկինը և Նատալյա Երյոմենկոն, ինչպես նաև Ռուսաց լեզվի ռուսական ուսումնամեթոդական կենտրոնի գործադիր տնօրեն Գուրգեն Բարիկյանը:

Ֆորումն անցկացվում է «Կանաչ երկրագունդ» համառուսական հասարակական մանկական բնապահպանական շարժման նախաձեռնությամբ «Մշակույթների երկխոսություն. իմացությունից դեպի հարգանք» միջազգային ծրագրի շրջանակներում՝ Ռուսաստանի և Հայաստանի պետական, հասարակական, գիտական և մշակութային հաստատությունների և կազմակերպությունների աջակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: