486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը լավ նախադրյալներ է տեսնում Օմանի հետ հարաբերությունների զարգացման համար
15:08
15 Փետրվարի 2011

Հայ-օմանական հարաբերությունների հետագա զարգացման համար լավ նախադրյալներ կան, երեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Աուադ Աբդ ալ-Ռահման ալ Հասանից ընդունելով հավատարմագրերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Նախագահը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կզարգանան», - նշվում է տեղեկատվության մեջ:

Այդ ամենի համար, ըստ Հանրապետության ղեկավարի, լավ նախադրյալներ և պատմականորեն ձևավորված ամուր հիմք կա:

«Վստահ եմ, գիտեք, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում արաբ ժողովրդի նկատմամբ», - նշել է նախագահը:
Նրա խոսքերով՝ պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ դժվարին պահերին արաբ ժողովուրդը սատար է կանգնել հայ ժողովրդին: «Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանությունից հետո արաբ ժողովուրդն, իրոք, սիրով ընդունեց հայ ժողովրդի մի մեծ հատվածի և պայմաններ ստեղծեց, որպեսզի մեր ժողովրդի այդ հատվածը կարողանա պահպանել իր ազգային ինքնությունը և զարգանա»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Օմանի դեսպանն այս կապակցությամբ նշել է, որ ամբողջ արաբական աշխարհում հայերը ճանաչված են և տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ հարգանք են վայելում:

Նա կարևորել է տնտեսության, մշակույթի և այլ բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության կարևորությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: