480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական իշխանությունները համակողմանի աջակցություն են խոստանում «Միր» հեռուստառադիոընկերությանը. Տոդորով
14:39
15 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ղեկավարությունը վստահեցրել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Տնօրենների խորհրդի անդամներին, որ համակողմանի աջակցություն կցուցաբերի ընկերությանը, հայտարարել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության միջազգային հարաբերությունների և ազգային մասնաճյուղերի հետ աշխատանքի գծով փոխնախագահ Ստեֆան Տոդորովը:

Մենք շատ լուրջ ազդակ ենք ստացել: Մեզ աջակցում է երկրի ղեկավարությունը: Մենք բանակցություններ ենք ունեցել Հայաստանի իշխանության գրեթե բոլոր բարձրագույն կառույցներում, մենք զրուցել ենք նաև ՀՀ վարչապետի հետ: Մեզ հավաստիացրել են, որ և հեռարձակման գոտին, և հեռուստատեսային կյանքին ուղեկցող մնացած բոլոր ատրիբուտները, այդ թվում նաև ֆինանսավորումը, կբարելավվեն և կհամապատասխանեցվեն աշխարհի ալիքների բոլոր պահանջներին՝ հաշվի առնելով նաև 2015թ.-ի հեռանկարը, երբ մենք կսկսենք թվային հեռարձակումը», - երեքշաբթի հայ լրագրողներին ասաց Տոդորովը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի տարածքում հեռուստառադիոընկերության պոտենցիալ լսարանը բնակչության շուրջ 50 տոկոսն է, Ռուսաստանում՝ շուրջ 25 տոկոսը, իսկ ամենամեծ լսարանը «Միր»-ն ունի Բելառուսում, որը ընդգրկում է երկրի գրեթե ողջ բնակչությանը:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ողջ հետխորհրդային տարածքում «Միր»-ի ընդհանուր լսարանը  կազմում է շուրջ 56 միլիոն մարդ:

«Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Տնօրենների խորհրդի անդամ, «Միր»-ի «Հայաստան» ազգային մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանն իր հերթին նշեց, որ հեռուստառադիոընկերության հեռարձակման տարածքը ընդգրկում է Երևանը և Հայաստանի յոթ մարզերի 15 քաղաք, իսկ հայկական լսարանը կազմում է ավելի քան 1,5 միլիոն մարդ:

«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը ստեղծվել է 1992թ.-ի հոկտեմբերի 9-ին ԱՊՀ մասնակից-պետությունների ղեկավարների համաձայնագրի համաձայն, որի նպատակն է լուսաբանել քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը, ձևավորել ընդհանուր տեղեկատվական տարածք, աջակցել տեղեկատվության միջազգային փոխանցմանը:

«Միր»-ի համահիմնադիրներն են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։