484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին արձանագրությունը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը. դատարան
14:12
15 Փետրվարի 2011

Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին կնքված երկկողմ պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը:

Երեքշաբթի նման որոշում է ընդունել Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը հարցը քննարկել է գրավոր ընթացակարգով՝ դատարան ներկայացրած հայտերի և պետական իշխանությունների մարմինների հիմնավորումների հիման վրա: Դատական նիստին ներկա էին դատարանի ինը անդամներից ութը, բացակայում էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

2010թ. օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի:

Արձանագրությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Փաստաթղթի համաձայն, Հայաստանն ապահովվում է ժամանակակից սպառազինությամբ, ռազմական հատուկ տեխնիկայով, ընդլայնվում է ռազմակայանի խնդիրների շրջանակը:

Ինչպես դատական նիստի ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, Հայաստանում ռուսական ռազմակայանը Զինված ուժերի հետ համատեղ կզբաղվի հանրապետության արտաքին անվտանգության ապահովմամբ:

Ինչպես նշել է փոխնախարարը, ավելի վաղ համաձայնագրում նշվում էր «նախկին ԽՍՀՄ սահմանների անվտանգության ապահովում» տերմինը, իսկ այժմ խոսքը Հայաստանի ողջ տարածքի անվտանգության ապահովման մասին է: Այս տերմինը ռազմական տեսանկյունից ներառում է տարածքների և սահմանների անձեռնմխելիությունը, որն իրականացվում է ՀՀ զինված ուժերի հետ համատեղ:

Ինչպես հիշեցրել է փոխնախարարը, համաձայնագրում նշվում է, որ այս գործառույթներն իրականացվում են՝ ելնելով Ռուսաստանի շահերից և Հայաստանի անվտանգության ապահովման նպատակով: Նազարյանի խոսքերով՝ ռուսական ռազմակայանի տեղակայման մասին հայ-ռուսական համաձայնագրում ամրագրված է, որ հինգ տարին մեկ անգամ կողմերը փոխհամաձայնությամբ երկարացնում են փաստաթղթի գործողության ժամկետը: Եթե կողմերից որևէ մեկը չի ցանկանում երկարացնել փաստաթղթի ժամկետը, ապա ինչպես նշել է փոխնախարարը, նա պետք է տեղեկացնի այդ մասին հինգ տարին լրանալուց ամենաքիչը կես տարի առաջ:

ՀՀ ՍԴ-ի դատավճռից հետո արձանագրությունը կներկայացվի ՀՀ ԱԺ-ի քննարկմանն ու վավերացմանը: Խորհրդարանում վավերացում անցնելուց հետո արձանագրությունը կներկայացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությանը:
ՀՀ ՍԴ-ի տեղեկացմամբ՝ 2010 թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ռուսական կողմը չի տեղեկացրել փաստաթղթի վավերացման մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: