478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն ծրագրում է կրճատել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության մակարդակը՝ հասցնելով այն 40 միլիոն դոլարի
14:07
15 Փետրվարի 2011

ԱՄՆ վարչակազմը 2012 ֆիսկալ տարում ծրագրում է Հայաստանին տրամադրել 40 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն, որը 1 միլիոն դոլարով պակաս է նախորդ տարվա հատկացումից, երեքշաբթի հաղորդում է Ամերիկայի  հայկական համագումարի (ԱՀՀ) մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:

«ԱՄՆ-ի ֆինանսական և տեխնիկական աջակցությունը նպաստում է հարևան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման հետևանքով Հայաստանին հասցված վնասի փոխհատուցմանը», - այս կապակցությամբ հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

2011 ֆիսկալային տարվա պես այս դեպքում ևս ԱՄՆ վարչակազմը չի հաղորդում Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության չափը: Սակայն ըստ ավանդույթի, Կոնգրեսը կոչ է անում Ղարաբաղին ամեն տարի տրամադրել 10 միլիոն դոլար:

2012թ.-ի բյուջեում ևս նախատեսվում է, որ «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում» (Foreign Military Financing) ծրագրի շրջանակներում որպես ռազմական օգնություն Հայաստանին և Ադրբեջանին կտրամադրվի տարեկան 3-ական միլիոն դոլար:

Սակայն օրինագծի համաձայն, ԱՄՆ-ն մտադիր է Ադրբեջանին տրամադրել ևս 450 հազար դոլար ռազմական կրթության (International Military Education and Training) ծրագրի շրջանակներում՝ չնայած երկրների միջև ռազմական հավասարության ապահովման մասին Կոնգրեսի հայտարարությանը և 1992թ.-ին «Ազատության աջակցման ակտի» մեջ կատարված 907-րդ ուղղմանը:

Ազատության աջակցման ակտը ընդունվել է նախկին խորհրդային հանրապետությունների տնտեսական աջակցության համար: Սակայն այդ ակտում ներառվել է նաև 907-րդ ուղղումը, որն արգելում է ԱՄՆ-ի կառավարության կողմից Ադրբեջանին օգնություն ցուցաբերել այդ երկրի կողմից Հայաստանի և ԼՂՀ-ի շրջափակման պատճառով:
Ամերիկայի հայկական համագումարը ստեղծվել է 1972թ.-ին, այն Վաշինգտոնում գործող համազգային հասարակական խոշորագույն կազմակերպություն է, որը զբաղվում է հայկական հարցերով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: