481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության բացակայությունը բացասաբար է ազդում տարածաշրջանի առաջխաղացման վրա
16:05
14 Փետրվարի 2011

Փետրվարի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում (ԱԽ) տեղի է ունեցել քննարկում «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն ու անվտանգության և զարգացման փոխկապվածությունը» խորագրով: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկմանը մասնակցել են խորհրդի անդամ և ոչ անդամ երկրների ներկայացուցիչները, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Բրազիլիայի, Գերմանիայի, Կոլումբիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Պորտուգալիայի, Հնդկաստանի, Սլովենիայի, Կոստա Ռիկայի ԱԳ նախարարները, Համաշխարհային բանկի հատուկ ներկայացուցիչը:
Ի թիվս ելույթ ունեցողների, այս քննարկմանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով անդրադարձել է հարատեւ խաղաղության ապահովման հարցում տնտեսական համագործակցության նշանակությանը: Իր ելույթում, նա մասնավորապես ընդգծել է, որ «տարածաշրջանային անվտանգության եւ զարգացման նպատակներին հասնելու համար Հարավային Կովկասն այսօր շարունակում է դիմակայել բազմաթիվ մարտահրավերների եւ դժվարությունների: Համագործակցության բաղադրիչի բացակայությունը բացասական է ազդում ողջ տարածաշրջանի առաջընթացի վրա, եւ դեռեւս լիովին չի օգտագործվել այն հիմնական ներուժը, որը կստեղծեր տարածաշրջանային առեւտրի, ներդրումների, զբաղվածության բնագավառներում իրական հնարավորություններ` նպաստելով փոխգործակցությանը եւ քաղաքական հարցերի կարգավորմանը»:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական համագործակցությունը կարող է հանդիսանալ վստահության ամրապնդման այն արժեքավոր միջոցը, որը հաճախակի հանգեցնում է քաղաքական մերձեցման` ինչպես օրինակ այն տեղի ունեցավ Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայում եւ Ասիայում: Վերջին երկու տասնամյակների զարգացումները ցույց են տալիս նաեւ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական համագործակցության մերժումը, փակ սահմանների եւ շրջափակումների պարտադրումը ոչ միայն չեն նպաստում քաղաքական կարգավորմանը, այլ առավել, օտարում են ժողովուրդներին, խորտակում նրանց հույսն ու հավատը հարատեւ խաղաղության հանդեպ»:

Փոխգործակցության հասնելու եւ դրա աշխարհագրությունն ընդլայնելու համար, դեսպան Նազարյանը նշել է, որ Հարավային Կովկասն այսօր կարիք ունի դոնոր-երկրների կողմից հովանավորվող բազմաթիվ նախաձեռնությունների, ծրագրերի եւ որ միջազգային ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև մասնավոր սեկտորի ներդրումները պետք է վճռորոշ դեր ունենան այս ուղղությամբ առաջընթացի հասնելու համար:---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: