486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Մայր Աթոռի և ֆրանսիական թեմի միջև տարաձայնությունների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
15:33
14 Փետրվարի 2011

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ Առաքելական Եկեղեցու ֆրանսիական թեմի միջև տարաձայնությունների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ասել է Սուրբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:

Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու Հոգաբարձուների խորհրդի անդամները բաց նամակով դիմել են ՀԱԵ-ի ֆրանսիական թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին՝ մտահոգություն հայտնելով, որ Էջմիածինը փորձում է փոխել է մինչ օրս գործող կարգը: Մասնավորապես, թերթը պնդում է, որ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցանկանում են ղեկավարել Ֆրանսիայում գտնվող եկեղեցիները, իսկ գործող կարգի համաձայն, եկեղեցիները ղեկավարում է տեղական համայնքը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգություններն անհիմն է համարում:

«Սփյուռքը շարժական կառույց է: Այսօր հայերն ապրում են այն երկրներում, որտեղ երբեք չեն եղել, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հոգ տանի նրանց մասին, կազմակերպի նրանց հոգևոր կյանքը», - ասել է Վահրամ քահանա Մելիքյանը:

Նրա խոսքով՝ այս կապակցությամբ նոր թեմերի գրանցման հետ մեկտեղ հարկավոր է նաև նրանց կանոնադրությունների գրանցումը:

«Այսպիսով, միասնական կանոնադրության հարց է ծագել», - ասաց նա:
Քահանա Մելիքյանն ընդգծեց, որ ապագա կանոնադրության որոշ կետեր կհամապատասխանեցվեն այն երկրի օրենսդրությանը, որտեղ գտնվում է ՀԱԵ-ի այս կամ այն թեմը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավարի տեղակալ Մեսրոպ աբեղա Պարսամյանը հիշեցրել է, որ ՀԱԵ-ի ֆրանսիական թեմը հիմնադրվել է 2006թ.-ին՝ 30 համայնքների միավորման շնորհիվ:
Նրա խոսքով՝ ՀԱԵ-ի թեմերի կազմակերպչական գործընթացները հիմնված են ժողովրդավարական ընտրական սկզբունքի վրա, իսկ թեմի կյանքին կարող են մասնակցել նաև աշխարհիկ ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։