484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 28,2 տոկոսով
13:57
14 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  2011 թ.-ի հունվարին Հարավկովկասյան երկաթուղու միջոցով տեղափոխված բեռների ընդհանուր ծավալը կազմել է 164,2 հազար տոննա, ինչը 28,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա հունվար ամսվա ցուցանիշից, երկուշաբթի հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

ՀԿԵ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ արտահանման հաղորդակցության շրջանակներում տեղափոխվել է 18,3 հազար տոննա, ինչը գրեթե հավասար է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին, իսկ ներմուծման հաղորդակցության շրջանակներում՝ 69,7 հազար տոննա (2010 թ.-ի հունվարի համեմատ 11,5 տոկոսի աճ), տեղական հաղորդակցության շրջանակներում՝ 76,2 հազար տոննա  (2010 թ.-ի հունվարի համեմատ 61,3 տոկոսի աճ):

«Արտահանման հաղորդակցության շրջանակներում տեղափոխված բեռները հիմնականում կոնտեյներային էին (9,3 հազար տոննա), որին հետևում են արդյունաբերական հումքը (4,9 հազար տոննա), մետաղի ջարդոնը (3,3 հազար տոննա):

Ներկրման հաղորդակցության շրջանակներում տեղափոխվել է ավելի քան 21,3 հազար տոննա նավթային բեռ, ավելի քան 17,9 հազար տոննա են կազմել կոնտեյներային փոխադրումները, իսկ ավելի քան 10,1 հազար տոննա՝ հացահատիկային բեռները», - նշվում է տեղեկատվության մեջ:

ՀԿԵ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ տեղական հաղորդակցության շրջանակներում տեղափոխվել է 71,4 հազար տոննա գունավոր մետաղի հանքաքար, ավելի քան 1,3 հազար տոննա պղնձի խտանյութ, ավելի քան 1,2 հազար տոննա՝ արդյունաբերական հումք:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: