486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ին հայկական բանտերում 238 հանցագործություն է գրանցվել. դատախազություն
15:01
11 Փետրվարի 2011

2010թ.-ին ՀՀ 12 քրեակատարողական հաստատություններում 238 հանցագործություն է գրանցվել, հայտնեց գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։

«2009թ.-ի համեմատ` հանցագործությունների թիվը 61 դեպքով ավելացել է։ 2010թ.-ին քրեակատարողական հաստատություններում գրանցված հանցագործությունները 269 անձ է իրագործել, որոնցից 114-ը՝ բանտարկյալ, հինգը՝ ՔԿՀ աշխատակիցներ և 150-ը՝ այլ անձինք»,- ուրբաթ դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ ասաց Թամազյանը։

Ըստ նրա՝ ինչպես 2009թ.-ին, անցյալ տարի ՔԿՀ-ում գրանցված հանցագործությունների հիմնական մասը կապված է թմրանյութերի անօրինական շրջանառության հետ։ Ըստ գլխավոր դատախազի տեղակալի տվյալների՝ 2010թ.-ին բանտարկյալների կողմից թմրանյութերի փոխանցման փորձի 141 դեպք է գրանցվել։

Ինչպես տեղեկացրեց Թամազյանը, բանտարկյալներն իրենց մոտ  դեռ արգելված իրեր ունեն՝ 2010թ.-ին բանտարկյալներից ավելի քան 3,6 հազար կտրող ծակող իր, ավելի քան 3,3 հազար բջջային հեռախոս է առգրավվել։ Ըստ տեղակալի՝ նման իրերի պահպանման համար որպես պատիժ բանտախուց է տեղափոխվել ավելի քան 1,3 հազար բանտարկյալ։

Թամազյանի բերված տվյալների համաձայն՝ 2011թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ավելի քան 5,1 հազար դատապարտյալ և ձերբակալվածներ կան, իսկ 2010թ.-ի ընթացքում ՔԿՀ-ից ավելի քան 1,6 հազար մարդ է ազատ արձակվել։ Նրանցից մասնավորապես 820-ն ամբողջովին կրել են պատիժը, 269-ը պայմանականորեն վաղաժամ են ազատ արձակվել, 10-ը՝ առողջության հետ կապված։

«269 պայմանական վաղաժամ ազատ արձակվողներից 27-ը կրկին հանցագործություն են կատարել և վերադարձել են ազատազրկման վայրեր»,- տեղեկացրեց Թամազյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։