484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը չի տեսնում իրեն կոալիցիայի կազմում Հայաստանի ներկա իշխանությունների հետ
14:57
11 Փետրվարի 2011

Դաշնակցությունը բացառում է կոալիցիային մասնակցելու հնարավորությունը Հայաստանի ներկա իշխանությունների հետ, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

«Կոալիցիային ՀՅԴ-ի մասնակցությունը բացառվում է, քանի որ գոյություն ունի Դաշնակցության ընդհանուր ժողովի որոշումն այն մասին, որ կուսակցությունը ներկա իշխանությունների հետ հանդես չի գալու կոալիցիոն համաձայնագրով, իսկ եթե նման առաջարկ ստացվի, ապա մենք կհրաժարվենք», - ասաց Մինասյանը:

Ինչպես նշեց պատգամավորը, ՀՅԴ-ն պատրաստվում է փետրվարի 18-ին հասարակությանը ներկայացնել կուսակցության կողմից նախաձեռնած ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում, որը կձևավորվի ժողովրդի կամքի հիման վրա և որին կարող են միանալ նախաձեռնությանն աջակցող բոլոր քաղաքական ուժերը:

Դաշնակցության խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն իր հերթին նշեց, որ Դաշնակցությունը մտադիր չէ միավորվել այլ ուժերի հետ՝ ենթադրելով, որ նրանք իրենք կմիանան ՀՅԴ-ին որպես կոալիցիոն գործընկեր:

Նա նաև ընդգծեց, որ ՀՅԴ-ն աշխատելու է այդ ուղղությամբ:

Ինչ վերաբերում է իշխող կոալիցիայում տեղ գտած տարաձայնություններին, ապա Շահբազյանը ոչ կոռեկտ համարեց մեկնաբանել այլ քաղաքական ուժերի ներքին հարցերը՝ նշելով, որ ՀՅԴ-ն պատրաստ կլինի ներկայացնել իր դիրքորոշումը քաղաքական դաշտի փոփոխության դեպքում:

«Առջևում ընտրություններն են, և արդեն նախապատրաստական աշխատանք է իրականացվում, և անկասկած նրանք, ովքեր մենաշնորհային դիրքեր ունեն, պաշտպանելու են դրանք», - ասաց Շահբազյանը:

Հայաստանի իշխող կոալիցիան ձևավորվել է 2008 թ.-ի մարտին: Կոալիցիայի կազմում ներառվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները և Դաշնակցությունը: 2009 թ.-ին Դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայից վերջինիս արտաքին քաղաքականության հարցերում անհամաձայնության պատճառով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։