478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հունվարին հիպերտոնիկների մոտ հիվանդության սրացում է նկատվել
14:14
11 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ բժիշկները հունվարին նկատել են, որ հիվանդանոցներում կտրուկ աճել է հիպերտոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, ասաց «Դիագնոստիկա» բժշկական միավորման սրտաթոքային կլինիկայի ղեկավար Մարինե Օրդյանը:

«Գարնանը և աշնանը, երբ եղանակային կտրուկ փոփոխություններ են նկատվում, ակտիվանում են սիրտ-անոթային, այդ թվում նաև հիպերտոնիկ հիվանդությունները: Սակայն քանի որ վերջերս ողջ երկրագնդի վրա եղանակը բավականին կտրուկ տատանումների է ենթարկվում, ապա սրտաբանները ողջ աշխարհում հիպերտոնիկ հիվանդությունների և դրանց սրացման կտրուկ աճ են նկատել», - ասաց Օրդյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ այդ ժամանակահատվածում ինքնազգացողության վատացում է նկատվել նաև մետեոզգայուն մարդկանց, ինչպես նաև նևրոզով տառապող մարդկանց շրջանում:

Ինչպես նշեց սրտաբանը, եղանակային փոփոխությունների ժամանակ մթնոլորտային ճնշումը բարձրանում է, և օդում թթվածնի պարունակությունը զգալիորեն ավելանում է, ինչը հանգեցնում է սպաստիկ ռեակցիաների: Հիպերտոնիկների մոտ նկատվում է գլխացավ և սրտացավ, որի պատճառը անոթների սպազմն է:

Միաժամանակ սրտաբանն ընդգծեց, որ զարկերային ճնշման բարձրացումը, որը հիպերտոնիայի հիմնական ախտանիշն է, նկատվում է նաև միանգամայն առողջ մարդկանց մոտ ֆիզիկական և էմոցիոնալ գերլարվածության ժամանակ:

Օրդյանը որպես հիպերտոնիկ հիվանդությունների սրման և զարկերակային ճնշման խնդիրների դեմ պայքարի մեթոդ՝ խորհուրդ տվեց զբոսնել մաքուր օդում,  եղանակային կտրուկ փոփոխությունների ժամանակ հրաժարվել ֆիզիկական և էմոցիոնալ գերլարվածությունից, ինչպես նաև անցնել բժշկի կողմից նշանակած դեղորայքային բուժում: Սրտաբանը նաև խորհուրդ տվեց ընդունել վիտամիններ, հատկապես «В» խմբի վիտամիններ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: