484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին «Օրինաց Երկիրը» կաջակցի կոալիցիայի թեկնածությանը
14:08
11 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Օրինաց Երկիր» (ՕԵ) կոալիցիոն կուսակցությունը 2013թ.-ին կայանալիք հերթական նախագահական ընտրություններին կաջակցի իշխող կոալիցիայի թեկնածությանը, հայտնեղ «ՕԵ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

 «ՕԵ-ն կողմնակից է, որպեսզի ընդունված սկզբունքների համաձայն՝ մենք կոալիցիոն գործընկերների հետ մինչև վերջ գնանք»,- ուրբաթ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտնեց նա։

Ըստ նրա՝ հերթական հայտարարությամբ կոալիցիայի առաջիկա ելույթը հետագա քայլերը հստակեցնելու նպատակ ունի։

Ինչպես կարծում է Բիշարյանը, քաղաքական ուժերը կարող են համատեղ հանդես գալ, և այստեղ վստահության կամ անվստահության հարց չկա, այլ պարզապես հետագա քայլերի և դիրքորոշումների հստակեցման անհրաժեշտության կարիք կա։ «Խոսքն այն մասին է, որ մեկ քաղաքական ուժն ուրիշների հաշվին էժան դիվիդենտներ չհավաքի, և բոլոր քաղաքական ուժերը, որոնք բարոյական սկզբունքներ ունեն, պետք է աջակցեն այդ հայտարարությանը»,- ասաց նա։

«ՕԵ» խմբակցության ղեկավարը կոռեկտ չի համարել կոալիցիայի գործընկերների դիրքորոշումները մեկնաբանելը՝ նշելով, որ նրանք իրենք պետք է որոշեն իրենց քայլերը։

Նա նշեց, որ ՕԵ-ն կայացած քաղաքական ուժ է, որը անկախ Հայաստանի 20 տարվա գոյության ընթացքում իր 14-ամյա պատմությունն ունի և չի կարող որպես իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հավելուկ հանդես գալ, առավել ևս, որ «ՕԵ» շարքերը միշտ համալրվում են (այժմ ՕԵ-ում շուրջ 10 հազար անդամ կա)։

ՕԵ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն իր հերթին ասաց, որ կոալիցիայի հայտարարության մեջ ոչ մի գերբնական բան չի տեսնում, քանի որ կոալիցիոն ուժերը պարբերաբար նման նախաձեռնությամբ են հանդես եկել։

«Սա  պետության շահերից ելնելով՝ կոալիցիայի ջանքերի համախմբմանն ուղղված հերթական հայտարարությունն է, այն հստակեցնում է երեք կոալիցիոն գործընկերների համագործակցության փոխադարձ վստահության հարցերը և թույլ կտա միասնական ճակատով հանդես գալ»,- նշեց նա։

Ուրբաթ կոալիցիայի առաջիկա նիստի ժամանակ, ըստ Բիշարյանի՝ կքննարկվի հետագա համագործակցության մասին կոալիցիոն ուժերի հայտարարության տեքստը, այդ թվում՝ 2013թ.-ին կայանալիք ընտրություններին ՀՀ նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու պայմանավորվածության մասին։ --0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։