481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ին հայ-ուկրաինական հարաբերություններում դրական դինամիկա է գրանցվել. Նալբանդյան
13:33
11 Փետրվարի 2011

2010թ.-ին հայ-ուկրաինական փոխհարաբերություններում դրական դինամիկա է գրանցվել, իր ուկրաինացի գործընկեր Կոնստանտին Գրիշենկոյի հետ հանդիպումից հետո ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։

«Տեղի է ունեցել հարցերի լայն շրջանակի վերաբերյալ մտքերի փոխանակություն։ Նշվել է, որ ներկայումս մեր երկրների միջև համագործակցությունը նոր, առավել բարձր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկություն և բոլոր հնարավորությունները կան»,- ուրբաթ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ըստ Նալբանդյանի՝ կողմերը քննարկել են փոխգործակցության հստակ ուղղությունները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

«Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային ասպարեզում համագործակցության արդյունավետության և մակարդակի բարձրացումը հիմնված է մեր ընդհանուր շահերի աջակցության վրա»,- պարզաբանեց նա։

ԱԳՆ ղեկավարը տեղեկացրեց, որ նաև քննարկվել են տարածաշրջանային հարցեր, Հարավային Կովկասի իրավիճակը, ընդ որում քննարկման առանձին թեմա է դարձել ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցը, որի նախագահությունը 2013թ.-ին կանցնի Ուկրաինային։

«Այդ համատեքստում ընդգծվել է համահունչ դիրքորոշումների հիման վրա փոխգործակցության կարևորությունը, որն արտահայտված է ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, այնպես էլ ընդհանրապես ԵԱՀԿ-ի կողմից՝ Հելսինկիում, Աթենքում, Ալմաթիում նախարարական հանդիպումների, ինչպես նաև Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ»,- ասաց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նալբանդյանը նաև նշեց, որ մանրակրկիտ քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հարցերը։

«Մենք ընդգծեցինք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր գործունեության պահանջվածությունը  և արդիականությունը, քննարկեցինք միջտարածաշրջանային համագործակցության հարցերը, առանձին տնտեսական սուբյեկտների հետ կապերի հաստատումը, հումանիտար ոլորտում փոխգործակցությունը, մշակութային փոխանակումների առումով ակտիվացումը»,- ասաց նախարարը։

Գրիշենկոն իր հերթին նշեց, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև վստահելի և բարեկամանական մթնոլորտ է ձևավորվել։

Ընդգծելով, որ վերջին 20 տարիների ընթացքում ինքն առաջին անգամ է այցելում Հայաստան, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ասաց, որ այստեղ իր տեսածը վկայում է երկրի վստահ զարգացման մասին և որ միջազգային ասպարեզում Հայաստանի ձայնը հեղինակավոր է։

 «Այն մտքերը, որոնք մենք փոխանակեցինք միջազգային թեմաների և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, վստահ եմ՝ կնպաստեն գործնական և իրական արդյունքների նվաճմանը ինչպես տնտեսական փոխգործակցության ոլորտում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և  տարբեր միջազգային քաղաքական քննարկումների շրջանակներում մեր համագործակցության համատեքստում»,- ընգգծեց Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: