486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՌԴ դեսպանատունն ու «ՌԻԱ Նովոստին» Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ տեղեկատվական պաստառ են պատրաստել
13:25
11 Փետրվարի 2011

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության աջակցությամբ տեղեկատվական պաստառ է պատրաստել, որը նվիրված է Դիվանագիտական աշխատողի օրվան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից:

Ինչպես տեղեկացրեցին մամուլի ծառայությունից, փետրվարի 9-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված տոնական երեկո է կազմակերպվել, որին մասնակցել են բազմաթիվ հյուրեր՝ Հայաստանի կառավարության անդամները, պետական տարբեր կառույցների ղեկավարներ, ՀՀ արտգործնախարարության և դիվանագիտական կորպուսի աշխատակիցներ, հասարակության ներկայացուցիչներ՝ մշակույթի, գիտության գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, վետերաններ, գործարարներ:

Ըստ մամուլի ծառայության տեղեկատվության՝ փետրվարի 10-ին ռուս դիավանագետները՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վ. Ե. Կովալենկոյի գլխավորությամբ, ծաղիկներ են դրել խորհրդային դիվանագետների գերեզմաններին, ինչպես նաև ծաղկեպսակ են դրել Երևանում գտնվող Ա. Ս. Գրիբոեդովի հուշարձանին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ընթացիկ տարում նախկինի պես դեսպանատունը մեծ ուշադրություն է դարձնելու փոխգործակցության բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմանը:

«Դրանք են՝ ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական հարցերը, ԱՊՀ-ի կառույցներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, հումանիտար կապերի հաստատումը, դա վերաբերում է նաև կրթությանը, մշակութային համագործակցությանը, մասնավորապես՝ մենք ծրագրում ենք աջակցել երիտասարդ տաղանդներին: Մենք մեծապես կարևորում ենք նորարարությունների զարգացումը: Հայաստանը հարուստ է ստեղծագործող մարդկանցով: Մենք նրանց կփորձենք դրսևորվելու հնարավորություն տալ՝ համագործակցություն հաստատելով ռուսաստանյան առաջատար գիտական ինստիտուտների հետ: Ծրագրերը շատ են, մենք հույս ունենք, որ դրանք կհաջողվի կյանքի կոչել», - ասել է դեսպանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: