484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական բուհերում սովորում է 3370 սփյուռքահայ ուսանող
10:42
11 Փետրվարի 2011

2010-2011 ուսումնական տարվա տվյալներով՝ ընդհանուր առմամբ 3370 սփյուռքահայ է սովորում Հայաստանի պետական բուհերում, որից 296-ը պետական պատվերի, իսկ 3074-ը՝ վճարովի համակարգում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:

Նրանց մեծամասնությունը Հայաստան է եկել Վրաստանից (1645 մարդ) և Ռուսաստանից (1073), այնուհետև գալիս են Իրանի (291), Սիրիայի (82) և Թուրքմենստանի (40) բնակիչները:

ՀՀ ԿԳՆ-ի տվյալների համաձայն՝ սփյուռքահայ 466 երիտասարդ մասնագիտական բարձրագույն կրթություն է ստանում հանրապետությունում գործող միջազգային, իսկ 785-ը` ոչ պետական բուհերում։ Քոլեջներում  սովորում է 205 սփյուռքահայ ուսանող։

Մեր հայրենակիցներն ընթացիկ ուսումնական տարում ամենաշատը նախընտրել են կրթություն ստանալ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ 406 ուսանող, ԵՊՀ-ում՝ 280, Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանում՝ 234, Մովսես Խորենացու անվան համալսարանում՝ 94, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում՝ 83։

Սփյուռքահայերը կարող են կրթություն ստանալ Հայաստանում բոլոր գիտական աստիճաններով, այդ թվում՝ միջին-մասնագիտական, բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա, ինչպես նաև կարող են ընտրել կրթություն ստանալու ցանկացած տեսակ՝ ստացիոնար, հեռակա, հեռահար:

Նախարարության կողմից 1997 թվականից իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի մասնագիտական կրթության միջոցով Սփյուռքի երիտասարդությանը կապել հայրենիքին, մասնագիտական կադրեր պատրաստելու գործում աջակցել Սփյուռքին, նպաստել տեղերում ազգային կրթության կազմակերպմանը և հայագիտության զարգացմանն ուղղված գործին, ինչպես նաև՝ խրախուսել ներգաղթը։

 

Սփյուռքահայերի անվճար կրթությունը կազմակերպվում է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 70 պետպատվերի տեղերի շրջանակում: Տեղերի բաշխումը իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստեղծվող հանձնաժողովի նիստում՝ առաջնահերթություն տալով հայագիտական, մանկավարժական, արվեստի և Սփյուռքի համար գերակա նշանակության ունեցող այլ մասնագիտություններին:

Որդեգրած ռազմավարությունն իրագործվում է սփյուռքահայերի համար ընդունելության արտոնյալ պայմաններ սահմանելու միջոցով, քանի որ սփյուռքի երիտասարդության ստվար մասի հայերենի չիմացությունը կամ ոչ բավարար իմացությունը նույնպես  խոչընդոտում է Հայաստանում նրանց կրթություն ստանալուն: Արտոնյալ պայմանները սփյուռքահայերին հնարավորություն են տալիս ընդունվելու առանց քննությունների` նախապատրաստական բաժնի միջոցով:

Ծրագիրն անուղղակիորեն ծառայում է նաև ներգաղթին: Հարցումների համաձայն` ՀՀ ուսումնական հաստատություններում կրթություն ստացած սփյուռքահայերի մի մասն այլևս չի վերադառնում իր բնակության երկիրը և հետագա կյանքը կապում է Հայաստանի հետ: Վերջին հինգ տարիներին նման դիմորդների թիվն աճում է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: