478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է դուրս գալ իշխող կոալիցիայից. թերթ
10:26
11 Փետրվարի 2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս կգա իշխող կոալիցիայից, գրում է «Հայկական ժամանակ» թերթը: Թերթի աղբյուրենրի համաձայն՝ նման որոշում է ընդունվել կուսակցության ղեկավարության նախօրեին երեկոյան տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Բացի այդ նշվում է, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ անդամ-նախարարներին հրահանգել է վայր դնել պորտֆելները: 

Սակայն թերթը կասկած է հայտնում այն կապակցությամբ,  որ կոալիցիայից դուրս գալու մասին ԲՀԿ-ի որոշումը վերջնական է և որպես օրինակ բերում է վերջերս ստեղծված իրավիճակը, երբ կուսակցությունը որոշել էր հրաժարվել Երևանի ավագանու խորհրդի անդամի մանդատներից, սակայն վերջին րոպեին միտքը փոխել էր:

Ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ի վերջնական որոշման մասին հայտնի կդառնա այսօր: Սպասվում է, որ կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր»  կուսակցության հետ մտնում է Հայաստանի իշխող կոալիցիայի մեջ, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտին ՀՀ նախագահական ընտրություններից հետո: Վերջերս ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվում են ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք որոշ քաղաքական գործիչների և լրագրողների կողմից մեկնաբանվում են որպես տարաձայնություններ կոալիցիոն ուժերի միջև: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: