481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Լիտվան տարօրինակ դիրք է գրավել ղարաբաղյան հարցում. պատգամավոր
20:07
10 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Լիտվան առավել քան տարօրինակ դիրք է գրավել ղարաբաղյան հակամարտության հարցում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ Լիտվայի Սեյմի խոսնակ Իրենե Դյագուտենեն հայտնել է, որ Սեյմը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին» բանաձև է պատրաստել, որն առաջիկայում  Լիտվայի խորհրդարանի քննարկմանը կդրվի: Դյագուտենեն իբրև նաև ասել է, որ պաշտոնական Վիլնյուսն աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» և «միջազգային իրավունքի հիման վրա երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության լուծման կողմ է հանդես գալիս»:

«Այդ դիրքորոշումն այսօր չի առաջացել. բավական է հիշել, որ Եվրախորհրդարանի պատգամավոր Վիտաուտաս Լանդսբերգիսը բացահայտ հակահայկական քարոզչություն և քաղաքականություն է վարում: Դա առաջին և միակ դեպքը չէ»,- ասաց Ալավերդյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի պասիվության դեպքում այդ դաշտում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենար հնարավոր է: Սեյմի խոսնակի այն խոսքերի մասին,  որ Լիտվան աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը», հայ խորհրդարանականը նշեց, որ Լիտվան մոլորության մեջ է ընկել և շփոթում է 1991թ.-ի Լիտվայի իրադարձությունները և 1990թ.-ի Ադրբեջանում ցեղասպանությունն ու  հայկական ջարդերը:  Այդ մոլորությունը, ինչպես կարծում է Ալավերդյանը, հաստատվել է այդ թվում նաև հայկական քաղաքական և պետական մտքի և մեքենայի պասիվության շնորհիվ:

«Ես նույնպես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց բավական է միայն իմանալ, որ ԼՂՀ-ն, որը կայացել է երբեք Ադրբեջանին չպատկանած հողերի վրա, բացարձակ կապ չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ»,- ասաց նա:

Պատգամավորն ավելացրեց, որ այստեղ կարելի է խոսել իրավական անգրագիտության և դիվանագիտական էթիկայի բացակայության մասին:

«Պաշտոնյան, ով չի հասկանում այս կամ այն հարցից, պետք է առավել դիվանագիտորեն և էթիկայի շրջանակներում արտահայտվի»,- նշեց Ալավերդյանը:

Դրա հետ մեկտեղ խորհրդարանականն ավելացրեց, որ Լիտվայի Սեյմի կողմից տվյալ բանաձևի ընդունումը բավականին բարձր է՝ հաշվի առնելով Լիտվայի մոլորությունն ու Հայաստանի դիվանագիտական պասիվությունը:

«ՀՀ խորհրդարանը դեռ այլ հոգսերով է զբաղված՝ կոալիցիայի շարքերում, առանձին կուսակցություններում փոփոխություններով: Ցավոք, դա կուսակցությունների համար ավելի արդիական է, այլապես այսօր արդեն պատգամավորներն ինչ-որ կերպ կարտահայտեին այդ մտահոգությունը»,- ասաց Ալավերդյանը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։