481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երիտասարդությունը Հայաստանը եվրոպական երկիր է համարում, բայց ծանոթ չէ ԵՄ կառուցվածքին
19:58
10 Փետրվարի 2011

Հայ երիտասարդության մեծ մասը Հայաստանի ապագան Եվրամիության հետ է կապում, սակայն բոլորովին չի պատկերացնում ԵՄ ինստիտուցիոնալ համակարգի կառուցվածքը, նման եզրակացություն կարելի է անել սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել է «Եվրոպայի ուսանողների ֆորում» երիտասարդական կազմակերպության երևանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ (AEGEE-Երևան):

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց AEGEE-–Երևան ծրագրի համակարգող Արմենակ Մինասյանցը, 2010թ.-ի նոյեմբերին հարցումն անցկացրել են Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները՝ բուհի 18-25 տարեկան 100 ուսանողների և շրջանավարտների միջև:

Մինասյանցը նշեց, որ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հարցված երիտասարդների 76 %-ը հավատացած է, որ Հայաստանը համարվում է եվրոպական արժեքներ կրող երկիր, սակայն հարցվածների ավելի քան 80 տոկոսը պատկերացում չունի ԵՄ ինստիտուցիոնալ համակարգի կառուցվածքի մասին կամ բավարար իրազեկված չէ:

Հաշվի առնելով վերոնշյալը` AEGEE-Երևան կազմակերպության գրասենյակը նախաձեռնում է մի ծրագիր, որի նպատակն է հայ երիտասարդության լայն շրջանակների համար ավելի հասկանալի և մատչելի դարձնել Եվրոպական Միության ինստիտուտների աշխատանքը:

Ներկայացված դիմում-հայտերի հիման վրա կազմակերպությունը կընտրի 50 երիտասարդի, ովքեր էլ հնարավորություն կստանան ծանոթանալու Եվրոպական Միության ինստիտուտների գործունեությանը, ինչպես նաև կկարողանան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել փորձագետներին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։