482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ բնապահպանները մտադիր են Գիլան արգելոցի կարգավիճակի վերականգնմանը հասնել
18:49
10 Փետրվարի 2011

Հայաստանի հասարակական բնապահպանական միությունը հայտարարում է նախկինում Խոսրովի արգելոցի մասը հանդիսացող Գիլան արգելոցի կարգավիճակի վերականգնման համար ստորագրահավաքի մասին, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միության անդամ Հրանտ Սարգսյանը:

Խոսրովի արգելոցը ՀՀ Արարատի մարզում բնապահպանական գոտի է: Հիմնվել է մ.թ. IV դարում Խոսրով թագավորի կողմից, 1958թ.-ին ստացել է արգելոցի կարգավիճակ:

Ինչպես նշեց Սարգսյանը, այն լուրը, որ արգելոցի մաս հանդիսացող և արգելոցի կարգավիճակ ձեռք բերած Գիլանի տարածքում մոթելի շինարարություն է սկսվել, Միության անդամների համար լրիվ անակնկալ էր: Ըստ նրա տեղեկատվության՝ Գիլան արգելոցը 60 տարվա վարձակալության է տրվել մի վարձակալին, ում անունը չի հաջողվել իմանալ:

«Մենք ձեզ (լրագրողներին) խնդրում ենք հանրությանը տեղյակ պահել, որ Միությունը կսկսի Խոսրովի անտառի ամբողջականության պահպանման համար պայքարը»,- հայտնեց Սարգսյանը:

Միության անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանն իր հերթին նշեց, որ բնապահպանության նախարարությունում Գիլանի տարածքի կարգավիճակի իջեցման վերաբերյալ էկոլոգների հարցմանը տվյալ տարածքի պահպանությունը բարելավելու  անհրաժեշտությամբ են բացատրել, իսկ մոթելի կառուցումը՝ էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտություն:

Սակայն նա ընդգծեց, որ արգելոցի տարածքում մոթելի կառուցումը ոչ միայն հակասում է ՀՀ հողային օրենսգրքին, այլ նաև խախտում է Օրհուսի և կենսաբազմազանության մասին կենվենցիաները:

Միաժամանակ Դանիելյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը խնդրի ուսումնասիրման վերաբերյալ հանձնաժողով է ստեղծել, և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արգելել է արգելոցի տարածքում մոթելի շինարարությունը, սակայն Գիլանի կարգավիճակն այդպես էլ չի փոխվել:

Միության մեկ այլ անդամ, լրագրող Մարիամ Սխուդյանն իր հերթին նշեց, որ Միությունը պատրաստ է Խոսրովի արգելոցի տարածքը կամավորներին առաջարկել՝ անվճար դիտարկման անցկացման նպատակով, որը բուսական և կենդանական աշխարհի բազմացման համար իդեալական միջավայր է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: