487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Լիտվայում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանաձևի ընդունման հնարավորությունը կասկածելի է. ՀՀԿ
18:26
10 Փետրվարի 2011

Լիտվայի Սեյմի կողմից  «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին» բանաձևի ընդունման հնարավորության մասին տեղեկությունը կասկած է հարուցում, կարծում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ Լիտվայի Սեյմի խոսնակ Իրենե Դյագուտենեն հայտնել է, որ Սեյմը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին» բանաձև է պատրաստել, որն առաջիկայում  Լիտվայի խորհրդարանի քննարկմանը կդրվի: Դյագուտենեն իրբրև նաև ասել է, որ պաշտոնական Վիլնյուսն աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» և «միջազգային իրավունքի հիման վրա երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության լուծման կողմ է հանդես գալիս»:
 
«Ես որոշակի կասկածով եմ վերաբերում այդ տեղեկատվությանը, նրան, որ սեյմի խոսնակը կարող էր իրեն նման հայտարարություն թույլ տալ: Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նման ապատեղեկատվություն են տարածում, որից հետո պաշտոնատար անձինք ստիպված են հերքումներով հանդես գալ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Շարմազանովը:

Խմբակցության քարտուղարը խորհուրդ տվեց ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, համանախագահ երկրների ղեկավարների, մասնավորապես, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարություններին այն մասին, որ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:

Միաժամանակ խորհրդարանակը հիշեցրեց, որ ԼՂՀ-ն որևէ կերպ կապված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղը «ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի րոպե» անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ինչպես ասաց Շարմազանովը, ԼՂՀ-ն անկախություն է ձեռք բերել Ադրբեջանից բավականին վաղ, իսկ այնուհետև հանրաքվեի ժամանակ  հաստատել է իր որոշումը:

«Ինձ դժվար է հավատալ, որ Սեյմի խոսնակը կարող էր նման բան ասել, բայց եթե այդ հայտարարությունը տեղ է գտել, ապա դա ուղղակի անգրագիտություն է»,- ասաց պատգամավորը:

Միաժամանակ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ այն դեպքում, եթե նման բանաձև Սեյմի քննարկմանը դրվի, ապա քաղաքական մեծամասնությունը, խորհրդարանական ուժերը կքննարկեն հետագա գործողությունները և լուծման ուղիներ կգտնեն: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։