484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀՀ-ն կընդլայնի հեռարձակման ցանցը և շեշտը կդնի մշակութային և մանկական հաղորդումների վրա
16:19
10 Փետրվարի 2011

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կընդլայնի հեռարձակման աշխարհագրությունը և մեծ ուշադրություն կդարձնի պատմական և մշակութային հաղորդումներին, ինչպես նաև երեխաների համար նախատեսված ծրագրերին, խորհրդարանում ասաց ՀՀՀ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

«Շուտով Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կսկսի Ավստրալիա, Լատինական Ամերիկա հեռարձակումը: Մենք նաև մեծ ուշադրություն կհատկացնենք ինտերնետ հեռարձակմանը»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա՝ օրինակ միայն Ֆրանսիայում ՀՀՀ-ի հեռուստադիտող է 50 հազար հայ ընտանիք:

Ինչպես նշեց Խորհրդի ղեկավարը, արտասահմանի համար ՀՀՀ հաղորդումների ծրագիրը տարբերվում է հեռարձակման տեղական ցանցից, դրանում մեծ ուշադրություն է հատկացվում հայկական սփյուռքին մտահոգող հարցերին:

Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀՀ եթերում քիչ մանկական և պատմամշակութային հաղորդումներ են եղել, սակայն առաջիկայում իրավիճակը կշտկվի, և հանդիսատեսը հաղորդումների նոր շարք կտեսնի:

«Մենք կվերսկսենք «Հայ ասպետի» հաղորդումների շարքը, ինչպես նաև երեխաների համար ավելի շատ անիմացիոն ֆիլմեր կհայտնվեն, գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր»,- ասաց նա:

Ինչպես տեղեկացրեց Հարությունյանը, նաև եթեր դուրս կգան պատմական, հայրենասիրական հաղորդումների շարքեր, որոնք նվիրված են ականավոր հայերին, ինչպես նաև Հայաստանի պատմության նշանավոր իրադարձություններին:

Խորհրդի ղեկավարն ասաց, որ ՀՀՀ-ն շարունակում է հայ դասականների ստեղծագործություններով գեղարվեստական ֆիլմեր նկարահանել: Առաջիկա մեկ, մեկուկես ամսում կսկսվեն Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի հիման վրա ֆիլմի նկարահանումները:

Ըստ նրա՝ նաև Խաչատուր Աբովյանին նվիրված ֆիլմ կնկարահանվի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։