486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ և ԲՀԿ կոալիցիոն կուսակցությունների միջև տարաձայնությունները Հայաստանի շահերից չեն բխում
16:02
10 Փետրվարի 2011

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության միջև տարաձայնությունները չեն կարող շահագրգիռ լինել հանրապետության համար, կարծում է ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդատու, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Բարգավաճ Հայաստանը», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Օրինաց Երկիր» կուսակցությունը մտնում են Հայաստանի իշխող կոալիցիայի մեջ, որը ձևավորվել է 2008թ.-ի մարտին երկրի նախագահական ընտրություններից հետո: Վերջին շրջանում ԶԼՄ-ներում պարբերաբար ԲՀԿ և ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարություններն են հայտնվում, որոնք մեկնաբանվում են մի քանի քաղաքական գործիչների և լրագրողների կողմից որպես կոալիցիոն ուժերի միջև առկա տարաձայնություն:

«Երկու հարթություն կա, որտեղ մենք կարող ենք խոսել այս հարցի մասին... Առաջինն այն հարցն է, թե ինչպես կարելի է վերականգնել շարժումը Հայաստանում «խցանումից» հետո, երկրորդը՝ ինչ կարելի է կորզել այդ «խցանումային իրավիճակից»: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հարաբերությունները հատկապես երկրորդ հարթության վրա են»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանուչարյանը:

Քաղաքական գործիչը նշեց, որ ամեն դեպքում նման իրավիճակը նոր չէ հանրապետության համար և հեռանկարային չէ ոչ հանրապետության, ոչ էլ ժողովրդի համար, այլ պարզապես ամենօրյա քաղաքական կյանքի շարժում է, որի վերջնական նպատակը շահն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: