486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային մրցանակաբաշխության մրցույթ՝ գիտության և արվեստի ոլորտներում
19:09
09 Փետրվարի 2011

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ), Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) և ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել են գիտության և ստեղծագործության ոլորտում 2011 թվականին միջազգային մրցանակաբաշխության մրցույթի բացման մասին, տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, մրցանակաբաշխության մրցույթը կանցկացվի գիտնականների, գրողների, նկարիչների, կոմպոզիտորների և երաժշտագետների, լրագրողների համար:

«Լավագույն գիտական աշխատանք» մրցույթին կարող են մասնակցել  մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները: Սահմանված են մրցանակներ 14 անվանակարգերում՝ ֆիզիկա, մաթեմատիկա և մեխանիկա, տեխնիկական գիտություններ, քիմիա, կենսաբանություն, պատմություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն և իրավագիտություն, երկրաբանություն, արվեստ, լեզու և գրականություն, արևելագիտություն, տնտեսագիտություն, հայագիտություն և ազգագրություն:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ (մոտ $27,5 հազ դոլար): Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները:

Մրցանակակիրները կպարգևատրվեն մինչև 700 հազար դրամ (շուրջ 2 հազար դոլար) դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ ԳԱԱ, ՀՀԿ և ՌՀՄ պատվավոր դիպլոմների: Մրցույթին կարող են ներկայացվել միայն 2008-2009-ին հրատարակված գիտական հոդվածների շարքը և մենագրությունները կամ արտոնագրված աշխատանքները:
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, մրցույթի մասնակիցները կարող են լրացնել իրենց հայտերի հարցաթերթիկները Հայաստանի ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի գրասենյակում կամ Հիմնադրամի կայքում:

Մրցանակաբաշխությունը կանցկացվի «Արդի հայ արձակ. 21-րդ դար» թեմայով հետևյալ անվանակարգերում` վեպ, վիպակ, պատմվածաշար:
Բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել իրենց ստեղծագործությունները Հայաստանի գրողների միություն մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը:
Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ (մոտ 1,5 հազ դոլար):

Նկարիչների մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան արվեստի երիտասարդ գործիչները:
Մրցույթը կանցկացվի «Գեղանկարչություն» անվանակարգում՝  5 մրցանակ` յուրաքանչյուրը` 500 հազար դրամ, «Քանդակ» անվանակարգում՝ 2 մրցանակ յուրաքանչյուրը` 400 հազար դրամ,   «Գրաֆիկա»՝  2 մրցանակ յուրաքանչյուրը` 250 հազար դրամ,  «Դեկորատիվ կիրառական արվեստ»՝ 1 մրցանակ- 300 հազար դրամ»:  Աշխատանքները ներկայացնել Հայաստանի նկարիչների միություն` 2011-ի հունիսի 25-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 16-ը:

Կոմպոզիտորների և երաժշտագետների մրցույթը բաղկացած է երկու անվանակարգից՝ «Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ստեղծագործական ձեռքբերում» և «Հայ երաժշտության զարգացման նոր հեռանկարներ»:  Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ:

Յուրաքանչյուր հեղինակ կարող է Հայաստանի կոմպոզիտորների միություն ներկայացնել մեկական ստեղծագործություն մինչև մայիսի 31-ը:

«Երիտասարդությունն է Հայաստանի Հանրապետության հույսը, հայության ապագան» թեմայով լրագրողական լավագույն հրապարակումների մրցույթը կանցկացվի «Պարբերական մամուլ»  (երկու մրցանակ` 750 հազարական դրամ), «Հեռուստահաղորդումներ»  (երկու մրցանակ` 550 հազարական դրամ), «Ռադիոհաղորդումներ» (մեկ մրցանակ` 360 հազար դրամ), «Ցանցային ԶԼՄ-ներ» (մեկ մրցանակ` 360 հազար դրամ) և «Սփյուռքահայ մամուլ»  (մեկ մրցանակ` 360 հազար դրամ) անվանակարգերում:

Բացի այդ, սահմանվում է նաև 3 մրցանակ Ռուսաստանի հայերի միության Հայաստանում ծավալված գործունեության լավագույն լուսաբանման համար՝ Պարբերական մամուլ – մեկ մրցանակ` 360 հազար դրամ, Հեռուստահաղորդումներ – մեկ մրցանակ` 360 հազար դրամ, Ռադիոհաղորդումներ – մեկ մրցանակ` 360 հազար դրամ:

Մրցույթի նյութերն ուղարկել կամ անձամբ ներկայացնել Հայաստանի ժուռնալիստների միություն:
Նյութերի ներկայացման վերջին ժամկետը 2011թ. օգոստոսի 31-ն է: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2011թ. սեպտեմբերին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: