478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանի կողմից ընդդիմադիր հայկական թերթի նկատմամբ սահմանված փոխհատուցման առավելագույն չափից «հաշվեհարդարի հոտ է» գալիս. փորձագետ
14:50
09 Փետրվարի 2011

Փոխհատուցման առավելագույն չափից, որը դատարանը պարտադրել է վճարել «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթին, «հաշվեհարդարի հոտ է» գալիս, կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 7-ին բավարարել է երեք խոշոր ձեռներեցների՝ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» թերթի՝ պատվի և արժանապատվության պաշտպանության մասին: Դատավճռի համաձայն՝ թերթը պետք է հայցվորներից յուրաքանչյուրին վճարի 2-ական միլիոն դրամ (շուրջ 5,5 հազար դոլար) որպես փոխհատուցում նրանց բարի համբավին, պատվին և արժանապատվությանը վնաս հասցնելու համար, ինչպես նաև 44 հազար դրամ (շուրջ 120 դոլար)՝ որպես պետական տուրք:

«Հայկական ժամանակ» թերթի ղեկավարությունը մտադիր է բողոքարկել այս դատավճիռը Վերաքննիչ դատարանում:

«Դեռևս օրինագծի քննարկման ժամանակ մենք նշում էինք, որ երկու միլիոն դրամը չափազանց շատ է հայկական, հատկապես տպագիր ԶԼՄ-ների համար: Այն ժամանակ նշվում էր, որ պետք է այնպես լինի, որ ԶԼՄ-ները սխալ թույլ տալու դեպքում ևս «ցավ» զգան», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Մելիքյանը:

Դատավճռի համաձայն՝ թերթը պարտավոր է «Ութից յոթը ցուցակում են» հոդվածի (2010 թ.-ի հոկտեմբերի 14) հերքում հրապարակի, հոդվածում խոսվում էր Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից կազմված մի շարք քրեական գործերին առնչվող Հայաստանի պաշտոնյաների և օլիգարխների ցուցակի մասին:

Մելիքյանը նշեց, որ «Հայկական ժամանակ» թերթը, չսպասելով դատավճռին, ճշտում է հրապարակել, որտեղ պարզաբանվում է, որ հոդվածը տպագրվել է առանց խմբագրական ստուգման, ինչպես նաև ներկայացվել է նույն նյութը՝ նոր մեկնաբանությամբ, որտեղ հստակ հղում էր կատարվում Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փաստաբան Օլգա Սաֆարյանն իր հերթին նշեց, որ դատավճիռը ընդունվել է օրենսդրության շրջանակներում, քանի որ օրենքով նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում է նախատեսվում:

«Դատարանը չի անցել այդ սահմանը, սակայն օրենքով հստակ ամրագրված է, որ փոխհատուցման չափը որոշելիս դատարանը պետք է հաշվի առնի տեղեկատվության տարածման միջոցները, ինչպես նաև զրպարտչի նյութական վիճակը», - ասաց նա՝ կասկած հայտնելով այն մասին, թե դատարանը փոխհատուցման առավելագույն չափի մասին որոշում ընդունելիս հաշվի է առել թերթի նյութական վիճակը:

Պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե արդյոք դատարանը չպե՞տք է ապացուցեր հասցված վնասի աստիճանը, փաստաբանը նշեց, որ դատարանը ոչինչ չպետք է ապացուցի, և օրենսդրության համաձայն՝ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: