482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Քաղաքականություն» կատեգորիան Mediagid.am լրատվական ագրեգատորում հունվար ամսի ամենաընթերցված բաժինն է եղել
14:08
09 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Քաղաքականություն» կատեգորիան, ըստ դիտումների թվի, առավել հանրաճանաչ է եղել հունվարին Mediagid.am լուրերի ագրեգատորում, մեկ ամսվա ընթացքում այս բաժնի դիտումների թիվը կազմել է 38674 (դեկտեմբերին՝ 31,5 հազար), չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: 

«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են հրատապությունը, արդիականությունը, մատչելիությունը, անկողմնակալությունը աղբյուրների նկատմամբ:

Ինչպես նշեց Մարտիրոսյանը, բացի «Քաղաքականություն» կատեգորիայից, առավել հանրաճանաչ կատեգորիաների հնգյակում հայտնվել են «Հասարակություն» կատեգորիան, որտեղ հունվարին գրանցվել է 25,8 հազար դիտում (դեկտեմբերին՝ շուրջ 21 հազար), «Տնտեսություն» կատեգորիան՝ ավելի քան 25,7 հազար դիտում (դեկտեմբերին՝ ավելի քան 16,4 հազար), «Համաշխարհային նորություններ» կատեգորիան՝ 15,9 հազար դիտում (դեկտեմբերին՝ 10.8 հազար) և «Տեխնոլոգիաներ և կապ» կատեգորիան՝ շուրջ 13 հազար դիտում (դեկտեմբերին՝ 8,8 հազար):

«Երկու ամսվա արդյունքներով՝ առավել հանրաճանաչ կատեգորիաների հնգյակը գրեթե չի փոխվել՝ բացառությամբ «Սպորտ» կատեգորիայի, որը զիջել է դեկտեմբերին զբաղեցրած հինգերորդ տեղը «Տեխնոլոգիաներ և կապ» կատեգորիային», - ասաց  www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է հեղինակության վարկանիշին, ապա ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, 2011 թ.-ի հունվարին, 2010 թ.-ի դեկտեմբերի համեմատ, ամենամեջբերվող քաղաքական գործիչների հնգյակը գրեթե չի փոխվել՝ բացառությամբ Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի: Դեկտեմբերին ամենամեջբերվող քաղաքական գործիչների հնգյակում ներառված էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Հեղինակության վարկանիշը ձևավորվում է ագրեգատորի կողմից ինդեքսավորված՝ գործընկեր կայքերից ստացված լրատվական հաղորդագրությունների հիման վրա, որտեղ հիշատակվում են հայ քաղաքական գործիչների անունները: Դեկտեմբերին ագրեգատորում ինդեքսավորվել է 3398 հիշատակում 149 հայ քաղաքական գործչի մասին, ովքեր ընդգրկված են Mediagid.am-ի հեղինակության վարկանիշում:

«Մեջբերվածության վարկանիշը ցույց տվեց, որ հայկական ԶԼՄ-ների հիշատակումներով հունվարին քաղաքական գործիչների թվում առավել հանրաճանաչ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում (452 հիշատակում)»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ Mediagid.am-ի վարկածով դեկտեմբերին մեջբերվածության ցուցանիշով  առավել հանրաճանաչ քաղաքական գործիչների հնգյակում ընգրկվել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Ընկերությունների շրջանում հունվարին ամենամեջբերվողների հնգյակում են հայտնվել VivaCell-MTS բջջային օպերատորը, «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) հեռահաղորդակցական ընկերությունը, Արդշինինվեստբանկը, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան և Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE):

www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է ավելի քան 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։ Կայքում տասներկու հայկական ԶԼՄ-ների նյութեր են տեղադրված, որոնց թվում են՝ Panarmenian.net-ը, Panorama-ն, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»-ն, «ԱՌԿԱ»-ն, Արմենպրեսը։

«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: