485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ծրագրում է չեղյալ համարել ամառային և ձմեռային ժամերին անցնելը
13:57
09 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ամառային և ձմեռային ժամերին անցումը չեղյալ համարելու մասին օրինագիծ է մշակում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

««Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը այժմ գտնվում է քննարկման փուլում բոլոր պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների հետ», - տեղեկացրեցին նախարարությունից:

Հավաքագրված դիտողությունների և առաջարկությունների վերջնական ամփոփումից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարություն:

Օրենքի նոր նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկը համապատասխանեցնել ՀՀ աշխարհագրական տարածքի ժամային գոտուն (միջազգային ժամանակի համակարգի երրորդ գոտուն):

Մինչ այդ կգործի 1997 թվականի դեկտեմբերի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքը: Դա նշանակում է, որ մարտին Հայաստանը կանցնի ամառային ժամի:

Նախօրեին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ 2011 թ.-ի աշնանը Ռուսաստանը կհրաժարվի ձմեռային ժամանակին անցնելուց: Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը ռուսաստանցիները վերջին անգամ ժամացույցի սլաքերը կտեղափոխեն մեկ ժամ առաջ, դրանից հետո ժամանակը կմնա նույնը ողջ տարվա ընթացքում՝ և ձմռանը, և ամռանը: Ռուսաստանցի պաշտոնյաները հույս ունեն, որ եվրոպացի գործընկերները ևս նմանատիպ որոշում կընդունեն՝ ժամանակի միջև տարբերությունը հարթելու նպատակով: ՌԴ-ում այս տարվա աշնանից ձմեռային ժամանակից հրաժարվելու մասին որոշումը մոտ ժամանակներս կամրագրվի կառավարության համապատասխան որոշմամբ:

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ ձմեռային ժամանակից հրաժարվելը կտնտեսի էլեկտրաէներգիայի ընդհանուր օգտագործման 0,1-0,2 տոկոսը:

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի ռուսաստանցի փորձագետները մտահոգված են ձմեռային ժամանակից հրաժարվելու հետևանքով բնապահպանական հնարավոր բացասական հետևանքների կապակցությամբ: Ռուսաստանի վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ղեկավար Իգոր Չեստինի խոսքերով՝ ձմեռային ժամանակից հրաժարվելը կհանգեցնի Ռուսաստանում էլեկտրաէներգիայի օգտագործման աճի, ինչն իր հերթին կարող է ավելացնել ջերմաէլեկտրակայանների կողմից ջերմոցային գազերի արտանետման ծավալները:

Մասնագետների հաշվարկներով՝ Ռուսաստանում ժամանակի փոփոխությունից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում շտապօգնության բրիգադների կանչերի թիվը աճում էր 12 տոկոսով, ինքնասպանությունների թիվը՝ 66 տոկոսով, դժբախտ պատահարների թիվը՝ 29 տոկոսով, իսկ սրտի կաթվածի հետևանքով մահացության թիվը՝ 75 տոկոսով:

Բժիշկների կարծիքով՝ ձմեռային ժամանակից հրաժարվելը ոչ մի կերպ չի անդրադառնա քաղաքացիների ինքնազգացողության վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։