483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ժողովրդի ինքնորոշման իրավունքը շարունակում է իր հաղթական երթը. պատգամավոր
20:03
08 Փետրվարի 2011

Հարավային Սուդանում կայացած հանրաքվեն ցույց տվեց, որ ինքնորոշման իրավունքը շարունակում է իր հաղթական երթը, կարծում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Սակայն նույնիսկ դրանից հետո Ադրբեջանն, անտեսելով միջազգային նորմերը, ինքնորոշման իրավունքի իրականացումը, իրավիճակն իր օգտին է մեկնաբանում և մինչ օրս շարունակում է պնդել, որ Ղարաբաղի ինքնորոշումը կարող է միայն Ադրբեջանի կազմում լինել։ Բայց ադրբեջանցիները կարող են նաև ավելի լայն գործել՝ ինքնորոշման իրավունք տալով, օրինակ՝ թալիշներին և լեզգիննենրին։ Արցախը երբեք գործ չի ունեցել անկախ Ադրբեջանի հետ»,- երեքշաբթի Հայաստանի խորհրդարանում ասաց Շարմազանովը։

Ինչպես հիշեցրեց խորհրդարանականը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն բազմիցս հայտարարել է, որ միակ արդար որոշումը կարող է կամ 1991թ.-ի հանրաքվեի արդյունքների ճանաչման ճանապարհը լինել, կամ հանրաքվեի ճանապարհով ինքնորոշման իրավունքի իրականացումը։

Շարմազանովը նաև հիշեցրեց Հունաստան և Կիպրոս ՀՀ նախագահի այցերի մասին, որոնց ընթացքում, օրինակ, Կիպրոսն աջակցեց ՀՀ արտաքին քաղաքականությանը, իսկ հայ-թուրքական գործընթացի ձախողման պատասխանատվությունը Թուրքիայի վրա դրեց:  

Ինչպես նշեց պատգամավորը, նաև այցելությունների ընթացքում Կիպրոսը շեշտը դրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ազգերի  ինքնորոշման իրավունքի վրա, իսկ նախագահն իր ելույթներում շեշտադրեց Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը՝ հաստատելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ ջանքերի ակտիվացման Հայաստանի մտադրությունը։

«Չնայած այդ ամենին՝ շարունակվում են «20 տոկոս հողերի օկուպացման» մասին ադրբեջանաթուրքական հեքիաթները։ Բայց իրականում հենց Թուրքիան, որը Ցեղասպանության և հայրենիքից աքսորման միջոցով սկսեց իշխել պատմական հայկական և հունական հողերի վրա, միակ երկիրն է, որը ԵՄ է ձգտում և շրջափակման մեջ է պահում հարևան երկիրը։ Իսկ Ադրբեջանը Թուրքիայի ֆինանսական աջակցությամբ ԼՂՀ մի շարք շրջաններ է օկուպացրել»,- ասաց Շարմազանովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: