487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ն ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանության հասարական շարժում է նախաձեռնում
18:58
08 Փետրվարի 2011

ՀՅԴ-ն ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում է նախաձեռնում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:

«Շարժման հիմնական նպատակն իշխանությունների բովանդակային փոփոխության  իրականացումն է, ինչին կարելի է հասնել, եթե ընտրողները գիտակցեն սեփական ձայնի կարևորությունը և չեն վաճառի դրանք 5-10 հազար դրամի դիմաց»,- ասաց Ռուստամյանը։

Ըստ նրա՝ տվյալ նպատակով ՀՅԴ-ն առաջարկեց համախմբվել բոլոր քաղաքական ուժերին, որոնք իսկապես շահագրգռված են առանց ցնցումների, առանց արյան իշխանափոխության հարցում։

Ըստ նրա՝ այդ նպատակներով մի քանի քայլեր կիրականացվեն, մասնավորապես, աշխատանքներ են տարվել բնակչության գիտակցության բարձրացման և նրանց ընտրական իրավունքների պարզաբանման վերաբերյալ, ինչից հետո ընտրական գործընթացի վերահսկողության միասնական կենտրոնակայանի ստեղծման համար  ծրագրվում է համախմբել բոլոր քաղաքական ուժերը։

Ինչպես նշեց պատգամավորը, բոլոր աշխատանքները ծրագրվում է իրականացնել արդեն 2012թ.-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Միաժամանակ նա կառավարման նախագահական համակարգից հրաժարվելու և խորհրդարանական համակարգի ձևավորման կողմ արտահայտվեց, որն ըստ նրա առավել արդյունավետ է և կբերի մեկ ձեռքից բոլոր լիազորությունները ապակենտրոնացնելու։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։