478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ն ձեռնպահ է մնում ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ետնաբեմային խաղերը մեկնաբանելուց. պատգամավոր
17:30
08 Փետրվարի 2011

Դաշնակցությունը ձեռնպահ է մնում Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ետնաբեմային խաղերը մեկնաբանելուց, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր»  կուսակցության հետ մտնում է Հայաստանի իշխող կոալիցիայի մեջ, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտին ՀՀ նախագահական ընտրություններից հետո: Վերջերս ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվում են ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք որոշ քաղաքական գործիչների և լրագրողների կողմից մեկնաբանվում են որպես տարաձայնություններ կոալիցիոն ուժերի միջև:

«Ներքին կոալիցիոն քննարկումներն իրենց գործն են, ես նպատակահարմար չեմ համարում մեկնաբանել նրանց ետնաբեմային խաղերը», - ասաց Ռուստամյանը՝ ձեռնպահ մնալով մեկնաբանել կոալիցիայից ԲՀԿ-ի հնարավոր դուրս գալու հարցը:

Ինչպես կարծում է պատգամավորը, ընտրությունների նախաշեմին կարող են տարբեր տեխնոլոգիաներ կիրառվել, որոնք կմտնեն նաև ԶԼՄ-ներ: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա նրա խոսքերով՝ կուսակցությունը միշտ ինքնուրույնություն և հետևողականություն է դրսևորել հատկապես երկրի համար կարևոր հարցերում:

Նա նաև հերքել է տեղեկություններն այն մասին, թե ՀՅԴ-ն բանակցություններ է վարում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ուժերի հնարավոր միավորման և մեծ քաղաքականություն Քոչարյանի վերադարձի մասին:

«Դաշնակցությունը չի հանդիպում Քոչարյանի հետ, նա ապրում է իր կյանքով, Դաշնակցությունը՝ իր կյանքով», - ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ երբ ՀՅԴ-ն ընտրությունների ժամանակ երկու անգամ աջակցեց Քոչարյանին, ապա արեց դա որոշակի հարցեր համաձայնեցնելուց հետո, որոնք ներառվել էին կոալիցիոն հուշագրի մեջ, իսկ կուսակցության գոյությունը չպետք է պայմանավորված լինի իշխանության մեջ նրա առկայությամբ:

«Քոչարյանը որևէ կուսակցության անդամ չէ, և դա իսկապես նրան հնարավորություն էր տալիս հանդես գալ մրցավարի դերում: Նախագահը պետք է ավելի բարձր լինի կուսակցական քննարկումներից, նա պետք է պետության առաջնորդը լինի՝ իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի գործունեությունն ապահովելու և երաշխավորելու համար», - ասաց Ռուստամյանը:

2012 թ.-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, 2013 թ.-ին՝ նախագահական:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: