480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Նախազորակոչային տարիքի պատանիներին պետք է պատրաստել հայկական բանակում ծառայությանը
17:10
08 Փետրվարի 2011

Նախազորակոչային տարիքի պատանիներին պետք է պատրաստել հայկական բանակում ծառայությանը, որպեսզի զինծառայող դառնալով՝ նրանք հոգեբանորեն պատրաստ լինեն ծառայությանը, կարծում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։

«Հաճախ մենք խոսում ենք հետևանքների մասին և չենք խոսում բանակում տեղի ունեցող միջադեպերի պատճառների մասին... Եթե մենք խոսում ենք մարտունակ և հոգեբանորեն կայուն զինծառայողի առկայության մասին, ապա բացառոությամբ արտակարգ պատահարների, միջադեպերի պատճառ է հանդիսանում այն, որ զինվորը հոգեբանորեն պատրաստ չի լինում ծառայությանը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Ջամալյանը։

Նա նշեց, որ այս գործում կարևոր է դպրոցի և ընտանիքի դերը։ Ըստ նրա՝ եթե վաղ և միջին դպրոցական տարիքից բանակում ծառայելու անխուսափելիության գաղափարն արմատավորվում է ընտանիքում, ապա պատանին ավելի լավ է պատրաստվում ծառայությանը։

Բացի այդ, փորձագետը նշեց, որ բանակում ավելի լավ են հարմարվում բազմազավակ ընտանիքների միջին և ավագ տարիքի երեխաները, քանի որ պատասխանատվության զգացումը նրանց մոտ ավելի բարձր է, քան իրենց փոքր եղբայրների մոտ, իսկ ընտանիքի միակ երեխաները հաճախ շփացած են և նրանք բանակում նույն առավելությունների ակնկալիքն ունեն։

Ջամալյանը նշեց, որ բանակում ծառայելու հանդեպ զինծառայողի անհարմարավողականության արդյունքում կեղծիքի, իրեն վնաս հասցնելու փորձ կատարելու, ծառայությունից խուսափելու դեպքեր են առաջանում։

«Վերապատրաստումն օգնում է ավելի թեթև վերապրել հարմարվելու ժամանակահատվածը։ Երբեմն ծնողները կեղծիքի «մասնիկ» են դառնում, և փոխանակ նպաստեն երեխաների հարմարվելուն, ընդհակառակը, թատերական ընթացքի մասնիկ են դառնում, մասնավորապես, չափազանցնում են առողջության հետ կապված խնդիրները»,- ասաց նա։

Փորձագետը նշեց, որ դպրոցում ռազմահայրենասիրական դաշինքն ամենակարևորն է, քանի որ դպրոցի կողմից իրենց գործողությունների լավ կիրառումը և պրոֆեսիոնալ ռազմական ղեկավարների առկայությունը թույլ կտա լավ զինծառայող պատրաստել։

Այդ կապակցությամբ Ջամալյանը նշեց երեխաների մարզական  պատրաստականության կարևորությունը, մասնավորապես, ըստ նրա՝ մի շարք դպրոցներում ակտիվորեն քիքբոքսինգի պարապմունքների ծրագիր է անցկացվում։ «Սպորտով զբաղվելով՝ պատանին ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես է պատրաստվում, առաջին շրջանի դժվարությունները նա ավելի հեշտությամբ կհաղթահարի։ Փորձը ցույց է տալիս, որ այդ պատանիները բանակում գտնում են իրենց տեղը»,- ասաց նա։

Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանն իր հերթին նշեց, որ մարզական պատրաստվածությունը շատ անգամ նպաստում է պատանիների հարմարվելուն։

Ըստ նրա՝ ներկայումս քիքբոքսինգով ակտիվորեն զբաղվում է 3200 մարզիկ, ընդ որում 2011թ.-ին 75 մարզիկներ զորակոչիկներ են դառնալու։ Հայրապետյանը տեղեկացրեց, որ քիքբոքսինգի խմբեր գործում են 42 հայկական դպրոցներում՝ ներառյալ մարզային դպրոցները։

Հայրապետյանի կարծիքով՝ պետք է երեխաների մեջ արմատախիլ անել փողոցային մտածելակերպը, որպեսզի նրանք «բանակում իրենց այնպես չպահեն, ինչպես փողոցում», Հայրենիքին ծառայելու կարևորությունը ներկայացնել։

Նա նաև տեղեկացրեց, որ Ֆեդերացիան ուժային գերատեսչութությունների հետ է աշխատում՝ մասնագետներ պատրաստելով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։