486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի ամենահեռանկարային երիտասարդ խաղացողներից մեկն է. Skysports
16:45
08 Փետրվարի 2011

Բրիտանացի ֆուտբոլային փորձագետները Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին համարում են Եվրոպայի ամենահեռանկարային խաղացողներից մեկը, նշում է armfootball.com կայքը՝ հղում անելով Skysports հրատարակությանը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլային հրատարակության ընթերցողներից մեկը խնդրել է Skysports-ի փորձագետներին վերլուծել Մխիթարյանի ունակությունները:

Skysports բրիտանական հրատարակությունն անցկացնում է մրցույթ, որի համաձայն՝ ընթերցողներին առաջարկվում է դառնալ վիրտուալ սկաուտ և առաջարկել Skysports-ի փորձագետների կողմից ուշադրության չարժանացած ֆուտբոլիստի:

Մրցույթի հաղթողները կստանան «Football Manager 2011» համակարգչային խաղը, որը թողարկվել է նախորդ տարվա նոյեմբերի 5-ին:

«Շատ հեռանկարային երիտասարդ խաղացող է: Եթե նա շարունակի առաջ ընթանալ նման տեմպերով, ապա կհայտնվի Եվրոպայի հեղինակավոր ակումբների ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ հեռու ապագայում», - նշում են բրիտանական պորտալի փորձագետները:

Փորձագետները ներկայացրել են նաև Մխիթարյանի խաղի ցուցանիշները տասբալանոց սանդղակով:

Այսպես, նրա հարվածի ուժգնությունը գնահատվում է 7 բալ, փոխանցումը՝ 8 բալ, տեխնիկան՝ 6 բալ, գլխով խաղը՝ 6 բալ, արագությունը՝ 8 բալ, դաշտը տեսնելը՝ 8 բալ, ընթացիկ ունակությունները՝ 7 բալ, պոտենցիալ ունակությունները՝ 10:

Հնարավոր 80-ից ընդհանուր առմամբ հավաքելով 60 բալ՝ Skysports-ի փորձագետները Մխիթարյանին ներառել են «Մեծ հեռանկարներ» կատեգորիայում:

Հարկ է նշել, որ Հենրիխը չի հավաքել ընդամենը մեկ բալ՝ մեկ կետով ավելի բարձր տեղում գտնվող «Բարձունքի ճանապարհին» կատեգորիայում հայտնվելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: