478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երկպալատ խորհրդարանի ստեղծման գաղափարը կբերի սփյուռքի ինքնակազմակերպման. պատգամավոր
15:41
08 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում երկպալատ խորհրդարանի ստեղծման գաղափարը կբերի սփյուռքի ինքնակազմակերպման, կարծում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:

Օրերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատ դարձնելու մտադրության մասին, ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանի Վերին պալատի կազմում ընդգրկել նաև աշխարհասփյուռ հայրենակիցների ներկայացուցիչներին

«Դա նաև թույլ կտա օգտագործել սփյուռքի հսկայական ներուժը ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այլև թույլ կտա օգտագործել սփյուռքի մասնակցությունը Հայաստանի խնդիրները լուծելիս՝ տրամադրելով նրան ձայնի իրավունք», - երեքշաբթի լրագրողներին ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ որպեսզի Հայաստանի և սփյուռքի միավորման մասին հայտարարությունը դեկլարատիվ չլինի, հարկավոր է որոշել այդ համագործակցության ձևաչափը, և տարբերակներից մեկը կարող է լինել երկպալատ խորհրդարանի ձևավորումը:

Ռուստամյանը դրական համարեց երկպալատ խորհրդարանի ձևավորման վերաբերյալ քննարկումների անցկացումը՝ ընդգծելով այդ գաղափարը գնահատելու անհրաժեշտությունը, որը հսկայական ներուժ ունի և կարող է շատ բան տալ Հայաստանին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: